Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի գլխավոր բանակցող Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Կրեմլի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, և Կրեմլը, ըստ նրա, նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը։               
 

Նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա

Նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա
11.04.2026 | 17:07

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջև եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են:

Ըատ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի, իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ՝

- էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը:

Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում:

• էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը

• ապրում է «տեղեկատվական պղպջակում»

Հատևանքներ

• իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար

• պետությունը վերածվում է ռեսուրսի

• սոցիալական լարվածությունը խորանում է

• անհավասարությունն աճում է

• ընկնում է վստահությունը պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ

• աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան

Հասարակության արձագանքը

• հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա»

• առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ.

2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու՝ գտան:

2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենը, ինչը կար մինչ 2018-ը:

Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 123

Մեկնաբանություններ