Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Ինչով ենք մենք զբաղված, կամ ինչով են մեզ զբաղեցնում

Ինչով ենք մենք զբաղված, կամ ինչով են մեզ զբաղեցնում
25.05.2025 | 19:21

Այն, ինչ կատարվում է ներկայումս խիստ հարափոփոխ աշխարհում, հատկապես՝ ուժերի հարաբերակցությունը արմատապես վերանայելու ունակ թվային բանականության ոլորտում և այն, ինչով մենք ենք զբաղված, կամ ավելի ճիշտ՝ ինչով մեզ են զբաղեցնում, մեղմ ասած՝ համադրելի չեն։ Սա այն դեպքն է, որ չէի մեղադրի հանրությանը, քանզի հանրային գաղափարախոսություն ու գիտակցություն ձևավորելու համար կոչված հիմնական հասարակական-քաղաքական ուժերը ևս հարմարավետ են իրենց զգում նույն այդ կիսակենցաղային թեմաթիկայի ու ոճաբանության մեջ։

Չեմ բացառում, որ մենք ունենք մրցունակ մասնագետներ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, եթե բացակայում է անհրաժեշտ համակարգային, խթանիչ միջուկը, իսկ ժամանակը չի սպասում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6045

Մեկնաբանություններ