«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Պաշտոն, որ նման է կանաչ վարունգի

Պաշտոն, որ նման է կանաչ վարունգի
03.02.2026 | 14:00

Նիկոլը ոչ մայն վարչապետ է, նա նաև Հայրապետ է, Սահմանադիր դատարան, Ազգային ժողով, ընտրող, ընտրվող, դատախազ, քննիչ, դատարան, դատավոր ... Բոլորը իր համար կամակատար են, եթե ոչ` վնգստացող շներ...

Ինքը կարգադրում է` մյուսները` կատարում և թող չփորձեն չկատարել...

Նա մեկն է, մերձավորները` հարյուրներ, կամակատարները` հազարներ, մենք` երեք միլիոն:

Եվ ո՞վ է այստեղ մեղավորը... Նա՞, միակը՞, բացառիկը՞... Վաղ թե ուշ գալու է պատասխանատվության ժամանակը, հատուցման պահը: Եվ ո՞վ է լինելու մեղավորը` այդ մեկը՞, բացառիկը՞... Իսկ ինչու՞ միայն նա:

Մեղադրանքը առաջադրել է դատախազը, հանցակազմը ձևակերպել է քննիչը, դատավճիռը կայացրել է դատավորը, արդարադատության անարգմանը նպաստել են Պետանվտանգության մարմինները, ոստիկանությունը:

Ամեն ինչ ձևվել, կարվել ու կարկատվել է նրանց ձեռքով: Որտե՞ղ է այդ փաստաթղթերում վարչապետի ստորագրությունը:

Ի վերջո, նա` ով պատկերով ու նմանությամբ Ներո՞ն է, կամ էլ թերևս Կալիգուլա՞, կարող է , չէ՞, հարկ եղած դեպքում, որպես մեղմացուցիչ հանգամանք հանրությանը ներկայացնի իր անմեղսունակությունը հաստատող փաստաթուղթ, իհարկե, հետևյալ հղումով.

«Ես հոգեկան խնդիրներ եմ ունեցել` հոգեկան հիվանդությանը բնորոշ բորոր ախտանիշներով... Ասենք թե ես սխալ եմ եղել` ազգակործան ու դավաճան`

ԲԱ, ԴՈՒՔ ՈՒ՞Ր ԷԻՔ»...

Հիմա չգիտեմ իրենք որտեղ են, ի՞նչ փաստաթուղթ են պատրաստում հերթական զոհի կալանավորումը «հիմնավորելու» համար, բայց ես միայն և միայն մի բան գիտեմ` նրանք բոլորն անխտիր, առանց բացառության պիտի ձերբակալվեն ու «նետվեն Պետանվտանգության պադվալները», բոլոր, բոլորը, անխտիր, առանց բացառության, առանց մեղմացուցիչ հանգամանքների... Այնտեղ է նրանց միակ արդար նստավայրը։

Այս մասին ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ պիտի հայտարարեն իշխանության հավակնող ցանկացած քաղաքական կուսակցություն, հասարակական դաշինք և շարժում։

Պիտի ասեն, պիտի հայտարարեն, պիտի բարձրաձայնեն քաղաքական երդումով ու պատրաստակամությամբ։

Պիտի երդվեն այնպիսի հաստատ համոզումով, որ վաղը իրենց իսկ պաշտոնավարման ընթացքում իրավապաշտպան համակարգի կողմից բացառվի նման հաճկատարությունը, որքան էլ դա իրենց ձեռք տա։ Միայն և միայն այդպես կարող է պետական ապարատը ճաք տա բռնապետի ոտքի տակ։ Նրանք պիտի երկյուղ կրեն գալիք դատաստանից։ Պաշտոնը նման է կանաչ վարունգի` մի օր ձեռքիդ է, մյուս օրը համապատասխան «տեղում»...

Իրավական համակարգը չպիտի ծառայի և ոչ մեկին, թեկուզ և բացառիկին` որքան էլ նա պատկերով ու նմանությամբ լինի Ներոն կամ Կալիգուլա։

Իրավակարգը միայն և միայն պիտի ծառայի բացարձակ բացառիկին` ՕՐԵՆՔԻՆ։

02.01.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ

倿鈹愰梽鍡氬瘯妞规挳妾伴懠鍌炩攼闂勫棜瀵曟す鎾閼煎倿鈹愰梽鍡氬瘯妞规挳妾伴懠鍌炩攼闂勫棜瀵曟す鎾閼煎倿鈹愰梽鍡氬瘯妞规挳妾/1336390047" rel="nofollow">Առողջապահություն
Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 04.02.2026