«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները
07.11.2025 | 15:23

2025թ․ նոյեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2025թ․ հունվար–սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Թվերն իրենք ավելի խոսուն են, քան այսօրվա իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները։

Մեր մասնագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տվյալները բացահայտում են այն իրականությունը, որը թաքնված է պաշտոնական հռետորաբանության տակ։

Մեր սոցիալ-տնտեսական դիտարկումների շարքի լուռ, բայց հստակ «մեսիջներն» են․

1 Թվերի հետևում իրականությունը այլ է, քան կառավարության ներկայացրած «հաղթական» պատմությունը։

2 Տնտեսությունը կառուցվածքային վտանգավոր վիճակում է․ շինարարություն և ծառայություններ՝ կարճաժամկետ ակտիվության հաշվին, բայց թուլացած արդյունաբերություն և կաթվածահար արտահանում։

3 Բյուջեն, դրամավարկային ու ժողովրդագրական դաշտերը վկայում են, որ «կոսմետիկ» փոփոխություններով երկիրը չի կարող առաջ շարժվել․ անհրաժեշտ են համակարգային քաղաքական որոշումներ։

Այս շարքը բացելու է այդ իրական պատկերը՝ ցույց տալով, թե ինչպես է թվերի հետևում ձևավորվում մեր տնտեսության և պետության իրական դիմագիծը։

Շարունակելի

Դավիթ Անանյան

Հետևեք մեր հրապարակումներին՝

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ