Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Գերբնակեցվող աշխարհում թեժանում է գոյապայքարը

Գերբնակեցվող աշխարհում թեժանում է գոյապայքարը
09.08.2026 | 18:30

Աշխարհի պատմության մեջ միշտ էլ ուժեղները ճնշել են թույլերին, շահագործելով նրանց, պատերազմների ժամանակ գրավելով նրանց տարածքներն ու հարստությունները, առևանգելով նրանց իրենց երկրներից ու ստրկացնելով, ինչը որ մասսայաբար տեղի ունեցավ Աֆրիկայում սևամորթների հետ և այլն։

Այն, որ պետական ու ռազմական ուժի տեր դոմինանտը կարող է ճնշել իրենից թույլերին, հանրահայտ է, բայց կա նման տեսակի մի այլ երևույթ ևս, որն ավելի նկատելի է միջմարդկային հարաբերություններում, որտեղ ոչ պասիոնար և քաղաքակրթական ավելի բարձր մակարդակի վրա գտնվող մարդիկ ամենատարբեր առումներով պարտվում են պասիոնարներին, որոնք, որպես կանոն, գտնվում են սոցիալական կյանքի ավելի ցածր մակարդակներում։

Այս երևույթը կարող է դիտարկվել նաև որպես կենսաբանականին ավելի մոտ կյանքով ապրող պասիոնարների և կորցնելու ոչինչ չունեցող մարդկանց անզիջում պայքարը սոցիալական ու քաղաքակրթական սանդղակի ավելի բարձր աստճանում գտնվող ոչ պասիոնարների դեմ, նրանց ասպարեզից դուրս մղելու և արևի տակ նրանց ավելի հարմար տեղը գրավելու համար։

Նմանատիպ երևույթ է և արդեն հազար տարի ձգվող պրոցես թուրքերի կողմից Հայկական լեռնաշխարհն ու Փոքր Ասիան գրավելը և մեզ ու հույներին ասպարեզից դուրս մղելը, մի ընթացք, որն էլ շարունակվում է առ այսօր։

Այս պրոցեսը հատկանշական է նաև նրանով, որ թուրքերը փոքր ռազմական ուժով ներխուժելով մեր տարածաշրջանը և իրենց ենթարկելով մեր ու հույների բազմամիլիոն բնակչությունը, աստճանաբար, ռազմական ու տնտեսական միջոցներով մահմեդականացնելով տեղաբնիկներին, ստեղծեցին ժամանակակից թուրք ազգը, որը մենթալիտետով թուրք լինելով, գենետիկորեն մեծամասամբ հայ է կամ հույն։

Մեր ժամանակներում, նույնիսկ ռուսների իշխանության պայմաններում, թուրքերի կողմից այդ նույն պրոցեսը թափով շարունակվել է և գնում է նաև այսօր, որի նկարագրությանն է նվիրված Սերո Խանզադյանի «Հայրենապատում» եռահատորյակը։

Բայց այս պրոցեսը ընդհանրական է և հենց ներկայում տեղի է ունենում աշխարհի ամենատարբեր անկյուններում, որտեղ պասիոնարությամբ ու ֆիզիկական ուժով, իսկ որոշ տեղերում էլ, օրենքի տված հնարավորություններով ավելի ակտիվ փոքրամասնությունները պայքարի են դուրս գալիս ոչ պասիոնար մեծամասնության դեմ։

Դրա վառ օրինակն է միգրանտների շատ կողմերով հանելուկային ներհոսքը Եվրոպա և վերջինիս ներկա առեղծվածներով լի վիճակը։

Նմանատիպ պրոցես է նաև սևամորթների ակտիվացումը ԱՄՆ-ում։

Այս գլոբալ պրոցեսի մաս է կազմում նաև այն, որ Ուգանդայում ծնված ու ծագումով հնդիկ և Նյու Յորքի քաղաքագլուխ դարձած Զոհրան Մամդանին, որը բացահայտ խոստացել է հարկային բեռը տեղափոխել աղքատ ներգաղթյալների թաղամասերից այն թաղամասերը, որոնք նա ուղղակիորեն անվանեց «ավելի հարուստ» և «ավելի սպիտակ» թաղամասեր։

Մյուս կողմից էլ, պակիստանցիների կողմից Բրիտանիայում տեղի ունեցող մանկապղծության մասսայական դեպքերը անգլիական հասարակությունն ու իշխանություններն են չնկատելու տալիս․ ևայլն, և այլն։

Մարդկային կյանքի կազմակերպական բոլոր մակարդակներում սկիզբ են առնում իրենց իմաստով ու մասշտաբներով աննախադեպ երևույթներ ու պրոցեսներ, որոնք բացահայտորեն կառավարվող են, բայց նաև շատ մեծ է այն բանի ռիսկը, որ դրանք աստիճանաբար ու աննկատելի ձևով կարող են դառնալ դժվար կառավարելի և, հետո էլ, անկառավարելի։

Գերբնակեցվող աշխարհում թեժանում է գոյապայքարը, իսկ կողմերի աճող ամբիցիաներն էլ տեղ չեն թողնում կոմպրոմիսային լուծումների համար, մի բան, որն էլ ուղիղ գծով տանում է դեպի անկառավարելի քաոս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ