Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու օրակարգը, ինչպես և սպասվում էր, հասարակական-քաղաքական քննարկումների նոր դուռ է բացել: Ընդդիմադիր դաշտը միավորելու և ջանքերը մեկտեղելու 12 կուսակցությունների նախաձեռնությունն արդեն ընթացքի մեջ է:
Քիչ առաջ մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկաներին կոչ է արել մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի առջև ծառացած գոյութենական լրջագույն խնդիրներին դիմակայելու օրակարգի շուրջ:
Մնում է հուսալ, որ այս քննարկումները, շարունակական լինելուց զատ, կհանգեցնեն նաև բովանդակային գործողությունների:
irates.am