Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Զբաղված են 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության բուն նպատակը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ավարտին հասցնելու «աշխատանքներով»

Զբաղված են 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության բուն նպատակը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ավարտին հասցնելու «աշխատանքներով»
21.07.2023 | 22:44

Որևէ կասկած այլևս չունեմ, որ Արցախի իշխանությունները վերջին օրերին զբաղված են Նիկոլի հանձնարարությամբ անիմաստ բողոքի գործողություններ բեմադրելու, ցասման ու բողոքի «գոլորշին» բաց թողնելու, հայ ազգի թշնամի Նիկոլից պատասխանատվության սլաքը հեռացնելու և, ի վերջո, 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության բուն նպատակը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ավարտին հասցնելու «աշխատանքներով»։

Ո՞րն է պատճառը։

Փալասությու՞նը։

Անխելքությու՞նը։

Անթասիբությու՞նը։

Նյութական շահագրգռությու՞նը։

Չգիտեմ։

Էական էլ չէ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ. Նիկոլն ու իր թիմը տապալել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել։

Ձախողել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր ձախողել։ Հանձնել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր հանձնել։

ՈՒ էսքանից հետո՝ դեռ իրենց խա՞ղն եք խաղում։

Թու՛ ծըր թասիբին։

Դիտվել է՝ 3292

Մեկնաբանություններ