Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«451° ըստ Ֆարենհայթի»

«451° ըստ Ֆարենհայթի»
23.01.2024 | 09:44

Վերջերս անընդհատ հիշում եմ Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպը։

ՈՒրեմն՝ այս վեպում նկարագրվում է տոտալիտար մի ռեժիմ, որտեղ արգելվում է գիրք-գրականությունը։ Ստեղծվում են հրշեջների հատուկ խմբեր, որոնք հրդեհը մարելու փոխարեն մտնում են տներ, ամեն ծակուծուկ՝ այրելով տպագիր գրքերը, գրադարանները, և դա արվում է արժեքները խորտակելու, սպառողական մտածելակերպը հանրության շրջանում տարածելու նպատակով։

Ի դեպ, 451-ը ըստ Ֆարենհայթի այն ջերմաստիճանն է, որի ներքո այրվում է թուղթը։

Գրքերն այս հասարակությունում հռչակվել էին մեծագույն չարիք։ Մարդիկ դադարել էին մտածել ու սեփական կարծիք հայտնել, նրանք կուրորեն հավատում էին այն ամենին, ինչ իրենց թելադրվում-մատուցվում էր իշխանության կողմից։

Եզակի նվիրյալներ փորձում են պայքարել այս աղետի դեմ. ստեղծագործությունները սկսում են անգիր սովորել, դրանք պահպանել մտքում ու բանավոր փոխանցել՝ սպասելով, որ կգա մի օր, և այս մղձավանջին վերջ կտրվի։

Ստեղծագործության ավարտին պատերազմ է սկսվում, թշնամին ռմբակոծում ու ավերում է այս երկիրը։

1950-ական թվականներին գրված այս գիրքը համարվում է ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն։

Այս սյուժեն ձեզ ոչ մի բան չի՞ հիշեցնում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 43706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ