«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զավթողական ծրագիր

ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զավթողական ծրագիր
13.08.2025 | 17:34

Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին։ Դրանից հետո այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ NE Global-ին տված հարցազրույցում։

«Փաստաթղթում պարունակվող դրույթում, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ընդգծվում է այդ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ հետագա քայլերի կարևորությունը։ Այլ կերպ ասած՝ որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն սպասում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների՝ նպատակ ունենալով վերացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները, որոնք մինչ օրս այնտեղ առկա են»,- նշել է նա։

Հիմա ես հարց ունեմ. արդյոք մենք կարո՞ղ ենք պահանջել Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերի փոփոխություն։ Այնտեղ, օրինակ, 5-րդ դասարանի դասագրքում գրված է․ «Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»։

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զավթողական ծրագիր, որով մի ամբողջ սերունդ է կրթվում Ադրբեջանում։ Ի գիտություն ասեմ, որ դասագրքերը փոփոխության են ենթարկվել 2020 թվականից հետո։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ