Այսօր` հուլիսի 29-ին, ժամը 17.31-ին Հայաստանի տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
ՀՀ կառավարության այս տարվա պահուստային ֆոնդից տրամադրած 40 մլն դրամով հիմնանորոգվել և 2,5-3 մետրով լայնացվել է Մեղրի քաղաքի Մեծ եւ Փոքր թաղերն իրար կապող նույնանուն գետի վրա ընկած կամուրջը:
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 50 փողոցի բնակիչներն ահազանգել են «Էկոլուր» կազմակերպությանը, որ համայնքի 50-րդ փողոցի վերջնամասում գտնվող (նախկին «Բոլտի» գործարանին հարող) ծառապատ և կանաչապատ մանկական այգին, որը համայնքի բնակիչների համար երկար տարիներ հանդիսացել է հանգստի միակ վայրն ու երեխաների միակ խաղահրապարակը վերածում են ավտոսպասարկման կետի:
Ֆրանսիայի Լանգդոկ Ռուսիյոն տարածաշրջանում օրերս անցկացրած «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում «Արմենիա» անվանումով մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի:
Այսօր վաղ առավոտյան «Գորիս-Խնձորեսկ» ավտոմայրուղու 11-րդ կմ հատվածում «ՎԱԶ 21 099» մակնիշի ավտոմեքենան չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ:
ՕԵԿ-ի վարչության անդամ Հովհաննես Մարգարյանի հայտարարությունը, որ Գյումրիի իրենց թիմը հերթական անգամ պաշտպանելու է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի, իսկական իրարանցում է ստեղծել քաղաքական դաշտում։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և Սևանի համայնքային բյուջեի միջոցներով ընթացքի մեջ են քաղաքի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի Սուրբ Նարեկ մատուռի կողքին կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի անվամբ նոր մատուռ: Կառույցի համար ծախսվել է մոտ 50 հազար դոլար, որը որպես բարեգործություն հատկացրել են Վարսերի բնակիչ Ազատ Պետրոսյանն ու նրա երեք որդիները:
Սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն մեկնաբանվեց որպես նոր հաղորդակցական հարթակ, որը նպատակ ունի կապել Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի ենթակառուցվածքային ուղիները...