Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր

ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր
23.08.2026 | 13:03
Խաղաղություն ամեն գնով, նշանակում է.
օկուպացնում են քո տարածքը, իսկ դու վերադարձը թողնում ես թշնամու ողորմությանը;
Քեզ հարկադրում են հանձնել հողեր, դու վախից ամեն էշություն ասում ես, որ արդարացնես ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը:
Թշնամին քո հողի վրա աչք դնելով իրավա-քաղաքական հիմքեր է ստեղծում ապագա պահանջների համար, իսկ դու անգամ վախենում ես քո հայրենակիցների իրավունքներից խոսել;
Իսկ եթե Թրամփից հետո փոխվեն ԱՄՆ հարավկովկասյան առաջնահերթությունները, Ալիևն էլի՞ TRIPP կխաղա, թե՞ կհարկադրի ձևականությունները թողնել ու իր պահանջները կատարել։
ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր, ուղղակի սա խաղաղություն կոչելը մի տեսակ մանկամտություն է։ Սա նույնն է, որ մոնղոլների ասպատակություններից հետո ընդունես նրանց հարկահավաքության իրավունքն ու հետո ասես խաղաղություն եմ բերել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ