ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 
  • Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

    Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

    15.11.2013| 12:33
    «Սա արտագաղթի, աղքատության և որոշ մարդկանց խրախճանքի շարունակության բյուջե է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` մասնավորեցնելով, որ «որոշ մարդկանց» ասելով նկատի ունի հազարից ավելի պաշտոնյանների:
  • «Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

    «Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

    15.11.2013| 00:34
    Մինչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում է, թե Վարդան Պետրոսյանի առնչությամբ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը հասարակությունը սխալ է հասկացել, պարզվում է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ է «թյուրիմացության» մեջ:
  • Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

    Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

    15.11.2013| 00:31
    ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ոչ միայն հաջողվում է կոճակ սեղմելու համար շատ արագ խորհրդարան «բերման ենթարկել» հանրապետականներին, այլև լուծել «բովանդակային» հարցեր: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորիչի «թրի» ու գրչի տակով են անցնում ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամների հնչեցրած հայտարարությունների տեքստերը, ու նա է որոշում՝ ո՛ր տողը, ո՛ր պարբերությունը խմբագրի-սրբագրի ու ամբիոն «թողնի»:
  • Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

    Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

    15.11.2013| 00:03
    Վերջին շրջանում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերը «սերիալային» վեճեր են հիշեցնում: Գլխավոր «դերակատարներն» էլ միշտ նույնն են` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյան:
  • Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Լևոն Զուրաբյանին

    Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Լևոն Զուրաբյանին

    13.11.2013| 17:27
    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Լևոն Զուրաբյանը իր տված հարցի պատասխանից դժգոհեց ու ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի պատասխանը որակեց անհեթեթ, ԱԺ խոսնակը կոռեկտության կոչ արեց ՀԱԿ խմբակցության ղեկավարին: Հովիկ Աբրահամյանը հորդորեց կառավարության անդամի հետ խոսել առանց նման որակումների:
  • Այս անգամ ԱԺ նիստը` հնգօրյա

    Այս անգամ ԱԺ նիստը` հնգօրյա

    13.11.2013| 17:23
    ՈՒրբաթ օրն ԱԺ-ն հրավիրելու է արտահերթ նիստ: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ աշխատակազմին ներկայացրեց 44 պատգամավորների ստորագրությամբ փաստաթուղթը, որով արտահերթ նիստ պետք է գումարվի:
  • Ո՞Ւր է գնում Խաչիկ Հարությունյանը

    Ո՞Ւր է գնում Խաչիկ Հարությունյանը

    13.11.2013| 16:02
    ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
  • Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր էր

    Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր էր

    13.11.2013| 13:16
    «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում ընդամենը 10 «կողմ» ստացավ, այլ խոսքով՝ դրական էին համարել այն «Ժառանգություն» խմբակցությունը` երեք պատգամավորով, ՀՅԴ խմբակցությունը և Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Չնայած վերջիններիս դիրքորոշմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Նույն կերպ վարվեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Միակ «ձեռնպահը» անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր:
  • «Օրենքի մարդուն ո՞նց ես տփում»

    «Օրենքի մարդուն ո՞նց ես տփում»

    12.11.2013| 16:40
    «Է, դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտենց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում: Ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Շանթ Հարությունյանի գործողություններին, ասաց գեներալ Սեյրան Սարոյանը` հավելելով. «Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտիր ա, հլա ասա տենամ, որտե՞ղ ա լավ: Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»:
  • Չխոսկան ՎՊ նախագահը

    Չխոսկան ՎՊ նախագահը

    12.11.2013| 14:55
    ՎՊ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց և արդյունքները հայտարարելուց հետո Իշխան Զաքարյանը չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել` հայտարարելով, թե առաջիկայում մի լրատվամիջոցի ծավալուն հարցազրույց է տալու: Վերջերս շատ են այսօրինակ տրամաբանությամբ առաջնորդվող բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իրենց քիմքին հարիր լրատվամիջոցներով են ցանկանում իրենց ասելիքն ասել: Այդուհանդերձ, ՎՊ նախագահը նաև «հուսադրեց» մյուսներին, թե մի օր ասուլիս է անելու և պատասխանելու մյուս լրագրողների հարցերին: