Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ինտերնետի նոր սակագներ կրթական հարթակներում

Ինտերնետի նոր սակագներ կրթական հարթակներում
26.11.2020 | 21:53

Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում են Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ։ Մանրամասները՝ ԿԳՍՄՆ կայքում։

Դիտվել է՝ 5909

Մեկնաբանություններ