Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սամվել Կարապետյանը նույնիսկ մեկուսարանից խլեց Փաշինյանից քաղաքական օրակարգ թելադրելու մենաշնորհը

Սամվել Կարապետյանը նույնիսկ մեկուսարանից խլեց Փաշինյանից քաղաքական օրակարգ թելադրելու մենաշնորհը
14.07.2025 | 12:31

Վերջնախաղ

Ֆիքսեք 3 կարևոր քաղաքական հանգամանք:

1.Փաշինյանի հակաեկեղեցական արշավը շնչահեղձ է լինում: Այս մարաթոնում ՀԱԵ-ն դրսևորում է ստրատեգիական համբերատարություն և իմաստնություն: Ապրեն բոլոր նրանք, ովքեր նեցուկ եղան ՀԱԵ-ին: Դուք ազգային, քաղաքական լուրջ գործ եք անում:

2. Փաշինյանը չունի և առաջիկայում չի ունենալու այդքան բաղձալի «խաղաղության պայմանագիր» կոչվող, իսկ իրականում «ՔՊ-ի վերարտադրության միակ հավանական պայման» պայմանագիրը: Մեկ ամսվա մեջ Անկարայի և Աբու Դաբիի հանդիպումներում Փաշինյանը ոչ մի քայլ չմոտեցավ այդ բաղձալի փաստաթուղթը ունենալուն: Աբու Դաբիից պարզ դարձավ, որ թուրք-ադրբեջանական դուետը չի ուզում տալ նրան այն, ինչն առանց «Խաղաղության պայմանագրի» առկայության էլ վերցնում է նրանից, և ազդեցության ստրատեգիական խորությունը պրիմիտիվացնելու ու մեկ աստիճան պարզեցնելու իմաստ առայժմ չկա:

3.Այսօր տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա մեջ աննխադեպը: Սամվել Կարապետյանը նույնիսկ մեկուսարանից խլեց Փաշինյանից քաղաքական օրակարգ թելադրելու մենաշնորհը: Տեղի է ունենում մարտավարական ֆորսաժ, որտեղ Փաշինյանը ստիպված է արդեն գնալ Կարապետյանի քաղաքական օրակարգի հետևից: Քաղաքական առավոտների Փաշինյանի մենաշնորհը կոտրվեց:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ