ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մինչև Աստծո դաժան պատիժը երկիր կմնա՞ ու այդ երկրում մարդ կմնա՞

Մինչև Աստծո դաժան պատիժը երկիր կմնա՞ ու այդ երկրում մարդ կմնա՞
18.07.2025 | 11:14

Բազմիցս գրել, ասել եմ, որ ես ճիվաղին երբեք չեմ լսում ու զարմանում եմ այդ կենդանուն լսող-քննարկողների վրա։ Համացանցի տարբեր նյութերից վաղուց հասկացել եմ, որ ճիվաղը գնալով ավելի լկտի ու սանձարձակ է դառնում։

Ասեմ ինչու։

Տարիներ առաջ ակնարկել եմ, որ մեր մեծերից շատ քչերն են իրականում ճանաչել սեփական ժողովրդին` Խորենացին, Հովհաննես Թումանյանը, Վրթանես Փափազյանը, Վահան Տերյանը և մատների վրա հաշված ևս մի քանի մեծեր։

Անգամ Ավ. Իսահակյանն այնպես լավ չգիտեր իր ժողովրդին, որքան Թումանյանը, ու նա շարունակ ոչ թե մեղադրում էր իրական ու մեծագույն մեղավորին` սեփական ժողովրդին, այլ պոռնիկեվրոպաներին։

Ու մեր այդ փոքրաթիվ մեծերից բացի հայությանն իր հինգ մատի պես հրաշալի գիտե նաև սույն թուրքաճիճուն։

Եվ հրաշալի գիտե։

Երիցս ավելի լավ գիտե, քան իրենից առաջ ՀՀ ղեկավարի աթոռը զբաղեցրած բոլորը` միասին վերցրած։

Ես ամենևին չեմ զարմանա, որ մի օր էլ հազարավոր դժգոհ տեղեկությաններ հայտնվեն ու հայտարարեն` ի՜նչ ամոթ, ի՜նչ խայտառակություն, հայժողջանի առջև ելույթ ունենալիս, ճիվաղը տաբատն իջեցրել է և հայժողջանի վրա մ..ել...

Իրոք ամենևին չեմ զարմանա, որովհետև նա գիտե, որ իր առջև արժանապատվությունից զուրկ, աննամուս, վախկոտ, տգետ զանգված է։

Արժանապատիվ, տղամարդ փոքրիկ հատվածն Արցախյան գոյամարտում է զոհվել, թիկունքից զարկվել, թքել ու հեռացել երկրից կամ վախճանվել, մյուս տղամարդ, ազգի սերուցք փոքրիկ հատվածն էլ իր պայմանավորված պատերազմում է զոհվել։ Մնացել է այն, ինչ կա։

Օր-օրի մի նոր լկտիություն ու տականքություն անելով, նա աստիճանաբար բարձրացրել է իր տականքության նշաձողն ու հարյուրերորդ անգամ համոզվել, որ ինքը չի սխալվել, հրաշալի գիտե հայժողջանին։ Ու կարող է կատարել ինչ խելքին փչում է, ինչ ուզում է։ Միևնույն է, պատասխան չի ստանալու։ Եվ անպատիժ անում է։

Սա է դառն իրողությունը։ Բայց շարունակեք քննարկել, վերլուծել նրա ստահակություններն ու աղոթել, որ «Աստված մեզ ազատի նեռից» և «դաժան է լինելու Աստծո պատիժը»։

Հարց է` մինչև Աստծո դաժան պատիժը երկիր կմնա՞ ու այդ երկրում մարդ կմնա՞, արդյոք։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ