ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հարցեր, որ պահանջում են տրամաբանված ու ադեկվատ պատասխան

Հարցեր, որ պահանջում են տրամաբանված ու ադեկվատ պատասխան
24.07.2025 | 16:19

Բոլոր նիկոլապաշտներին, նիկոլականներին, լոյալ նիկոլականներին և իբր ոչ նիկոլականներին ու «հա, բայց...» ասողներին, որոնք ասում են, որ այս արշավը ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է, այլ կուսակրոնության ուխտը խախտած Կաթողիկոսի դեմ, խնդրում եմ նյարդերն ամրացնել ու տալ երկու հարց:

Հարց 1. Կարո՞ղ եք մինիմալ տրամաբանության ու ադեկվատության շրջանակներում պատասխանել, թե ինչու՞ է Փաշինյանը ուզում ըստ իրեն կուսակրոնության ուխտը խախտած Կաթողիկոսին փոխարինել իր՝ Փաշինյանի պահանջներին, այլ ոչ թե ՀԱՍԵ-ի պահանջներին համապատասխանող ամուսնացյալ քահանայով, և այդ պարագայում, ըստ Փաշինյանի, ո՞րն է տարբերությունը, ո՞րն է սկզբունքայնությունը կուսակրոնության առումով, եթե ոչ՝ անձը:

Եթե այս հարցին կստանաք պատասխան, որ, ըստ Փաշինյանի, Կաթողիկոս հետո է ընտրվելու, իսկ Փաշինյանի այդ ամուսնացյալ քահանան լինելու է Մայր Աթոռում տեղապահ, մինչ Փաշինյանի գլխավորությամբ կստեղծվի նոր «կրոնական կանոնակարգ ու կազմ», որը պետք է ընտրի կաթողիկոս, խնդրում եմ տալ երկրորդ հարցը՝ ակնկալելով կրկին մինիմալ տրամաբանություն և ադեկվատություն պատասխանի մեջ:

Հարց 2. Եթե կարող եք՝ խնդրում եմ ցույց տվեք գոնե մեկ սկզբունք, խոստում, քաղաքական գիծ «Արցախը Հայաստան է և վերջից» մինչև հարյուրավոր պլաններ, որոնց մեջ Փաշինյանը նախնական, միջին և վերջնական փուլում ունեցել է նույն կարծիքն ու դիրքորոշումը:

Եթե կստանաք պատասխան, իսկ պատասպան վստահաբար չեք ստանալու, տվեք վերջին՝ կոնտրոլնի հարցը:

Վերջին հարց.

Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է եկեղեցական բարդագույն դավանաբանական, աստվածաբանական, կրոնական, կանոնադրական կանոնագիրք մշակելու մեկը, ում մեկ օրվա առաջին կեսի ասածը հակասում է նույն օրվա վերջում ասածին, և ով է երաշխավորելու, որ Կաթողիկոս գահընկեց անելուց հետո Հայ Առաքելական Եկեղեցին կգոյատևի առանց Վեհափառի, այն էլ՝ ամուսնացյալ քահանայի գլխավորությամբ, որին որևէ հոգևորական ու հավատավոր, մեղմ ասած, չի ընդունելու:

Վեջում վերևում նշված նիկոլական և «հա, բայց...» կատեգորիաներից, բնականաբար, մինիմալ տրամաբանական և ադեկվատ պատասխան չստանալուց հետո նույն հարցերը ուղղեք տիեզերքին, կարող է էնտեղից գա տրամաբանական և ադեկվատ պատասխան, որ, այո՛, այս արշավը ոչ թե ՀԱԵ-ի դեմ է, այլ՝ Կաթողիկոսի դեմ, ով խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է փոխարինվի ամուսնացյալ քահանայով:

P.S. Հասկանում եմ, որ անադեկվատությունը վարակիչ է, բայց դե, ընկել ենք, պետք է քաշենք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ