«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նույնիսկ ամենահասարակ անկախությունն ամեն մեկի խելքի բանը չէ

Նույնիսկ ամենահասարակ անկախությունն ամեն մեկի խելքի բանը չէ
29.07.2025 | 14:03

Շատ տխուր և ողորմելի երևույթ է, երբ խեղճուկրակ թրջվածի մեկը իրեն հանդուգն հերոս է երևակայում և փորձում դասեր տալ այլոց։

Տգիտության տված ամենամեծ վնասն այն է, որ մարդիկ իրերն ու իրադարձությունները չեն կարողանում իրատեսորեն հասկանալ ու գնահատել։

Հարգելի ռուսատյացներ, կարող ե՞ք հիշել, թե ներկա Հայաստանի տեղում ինչ էր՝ այն ռուսների գրավելուց առաջ. պրակտիկորեն հայաթափված երկիր հատուկենտ հայ գյուղերով՝ Էջմիածին, Քանաքեռ, Ավան, Գառնի, Աշտարակը իր մի քանի գյուղով ու նոսր բնակչություն Լոռիում, Տավուշում ու Արցախում։

Եվ ի՞նչ դարձավ ռուսների կողմից այն գրավելուց և նրանց միջոցով պարսկահայերի ու թուրքահայերի ներգաղթից հետո։

Այն տառացիորեն դարձավ հայաբնակ երկիր, որտեղ մարդկանց կյանքին այլևս սպառնալիք չկար։

Շիա ղզլբաշների ու սուննի թուրքերի լծի տակ հայերի կյանքի մասին իրական պատկերացում կազմելու համար կարդացեք Առաքել Դավրիժեցի, Զաքարիա Քանաքեռցի, Խաչատուր Աբովյան և այլն։

Կարդացեք Օշականի ճակատամարտի մասին դեկաբրիստ Լաչինովի հիշողությունները, երբ ռուսական զորքը Օշականի կողմից դեպի Էջմիածին արշավելիս հայ գյուղացիները աղաղակով վազում էին դեպի ռուսները, րոպե առաջ նրանց տիրապետության տակ մտնելու համար, իսկ ռուսները, արագացնելով վազքը, գոռում էին՝ "Не бойтесь, не бойтесь"։

Ասում եք՝ խորհրդային կառավարությունը Նախիջևանն ու Արցախը տվեց Ադրբեջանին, բայց նախ, խորհրդային կառավարությունում համարյա թե ռուս չկար, և հետո էլ այդ բանն արեց անձամբ Ստալինը, որն ինքը հայատյաց էր։

Ռուսները տառացիորեն մեր կյանքը փրկելով, դրանից բացի մեր կյանքին իմաստ տվեցին՝ ստեղծելով համատարած կրթություն, գիտություն, արվեստ, գրականություն և այլն, որոնք անկախության հետ միասին մենք կորցրինք անդառնալիորեն։

Դուք ասում եք՝ մենք ձգտում էինք ազատ ու անկախ կյանքի, իսկ ռուսը դրա համար մեզ ասում էր հեղափոխական ու խառնակիչ և պատժում էր։

Հիմա վերջապես հասել ենք դրան, ինչի համար որ պայքարում էինք, փառավոր կյանքի կառուցման բոլոր լծակները ձեր ձեռքին են, դե կառուցեք, ի՞նչն է ձեզ խանգարում։

Հա՜, իմացա, խանգարողը ռուսներն են, որոնք 91-ին ծաղկուն երկիրը տվեցին ձեզ, որը դուք առանց հապաղելու ավերակ դարձրիք։

Ասում եք՝ ռուսը կայսերական մենթալիտետ ունի և ուզում է նորից մեր երկիրը գրավել։

Կայսերական մտածողություն ունեն բոլորը, ում ձեռքը, որ ճար կա։

Հիշեք Տիգրան Մեծի ժամանակավոր կայսրությունը, որին Լուկուլլոսը տասնապատիկ փոքր զորքով հաղթեց, Պոմպեոսն էլ հաստատեց։

Կայսրությունը ամեն մեկի խելքի բանը չէ, նույնիսկ ամենահասարակ անկախությունն ամեն մեկի խելքի բանը չէ։

Երանի այնքան հավաքական խելք ունենայինք, որ տեղի անտեղի վեր-վեր չթռչեինք ու ոտքներս էլ մեր յափնջու չափով մեկնեինք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ