Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Միասնական են

Միասնական են
05.04.2016 | 01:01

Հայաստանի քաղաքական դաշտը դրսևորում է բարձր քաղաքացիական և պետական մտածողություն։ ԱԺ քաղաքական ուժերը, այդ թվում` արմատական ընդդիմության համարում ունեցող ՀԱԿ-ը, որոշել են այս լարված իրավիճակում իշխանություններին չքննադատել։ Եվ այսպես, Հայաստանն այս չորս օրում ապացուցեց, որ միասնական է, մեկ բռունցք` Ղարաբաղի հետ։ Շփման առաջին գոտում կռվող մեր զինվորները, մարտի դաշտ մեկնող նախկին ազատամարտիկները, Յոլյանի անվան կլինիկայում արյուն հանձնող քաղաքացիների բազմությունը և քաղաքական դաշտի միասնությունը դրա վառ ապացույցն են։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ