Մեր պատմության ուսուցչուհին մեզ Լոռի էր տարել։ Դպրոցական տարիներին նման օրերն արդեն փոքրիկ տոն էին՝ դասերից դուրս, գունավոր, ազատ ու անսպասելի։ Մեզ թվում էր՝ ի՜նչ երջանկություն է՝ մի քիչ հեռու լինել դասագրքերից, մաթեմի խնդիրներից, զանգից զանգ վազող ժամանակից...