ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Կանգառում

Կանգառում
09.09.2024 | 06:52

Ռուսաստանից եկած մի ծրագրավորող,

ՈՒկրաինայից եկած մի դասալիք

«Բարեկամություն» կանգառում

երթուղայինի վարորդին հարցրին.

-Հայրենիք հասնու՞մ եք։

-Կինոհայրենիք՝ այո՛,

հայրենիք՝ ո՛չ.

իմը մշուշե քողի մեջ է,

ձերը՝ մշուշապատ,-ասաց

Արցախից եկած

մահապարտ վարորդը

և մշուշապատ աչքերով

մեքենան վարեց առանց կանգառների։

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 10004

Մեկնաբանություններ