Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բոլորը մեծ ուշադրություն են դարձնում աշխարհի և տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին։ «Համաշխարհային տնտեսությունն արագորեն ներքաշվում է մի նոր ճակատամարտի մեջ, որը լինելու է շատ ցավոտ և մղվելու է թանկարժեք մետաղների համար։ Էներգետիկ ռեսուրսների և առևտրային ուղիների նկատմամբ վերահսկողության համար առաջանում է նոր և չափազանց ագրեսիվ մրցակցություն»,- ասել է Թուրքիայի նախագահը։               
 

Հայկական դպրոցներում երեխան չի կերտվում որպես հայ

Հայկական դպրոցներում երեխան չի կերտվում որպես հայ
21.02.2024 | 07:21

Ժանգագույն մազերով, կես լիտրանոց բանկայով չոլկա արած, սփրթնած պուդրայի վրայից սև սուրմա քսած անհասկանալի արարածների դուքան է դարձել հայկական դպրոցը։ Էդ դպրոցների այլանդակ վիդեոներից մի զարմացեք, քանի որ դրանց գլխավոր դերակատարները սրանից դեռ տարիներ առաջ դառնում էին շտաբի պետեր, վստահված անձինք, իսկ դպրոցը դարձնում էին 10000 դրամով քվեարկության գնացող դպրոցականների ծնողների, պապիկների ու տատիկների ընտրատեղամաս։ Էդ տեղամասերի արդյունքներից էր կախված լինում` տնօրենը կշարունակե՞ր լինել տնօրեն, թե՞ կգար նորը` ավելի ճարպիկը, ավելի կուսակցական հետույքատենչը... Սա էր ու սա Է հայկական դպրոցը, որտեղ մոլեգնում են դրամահավաքները, քծնանքը, ցեղանենգությունը, անհայրենիքությունը:

Հայկական դպրոցներում մանչուկը չի կերտվում իբրև հայ, նա կերտվում է իբրև բնակիչ: Գիտեմ` շատերդ չեք համաձայնի ու կասեք, որ այսինչ կամ այնինչ դպրոցը լավն է, բայց ես կպնդեմ` խնդիրը համակարգային է, խնդիրը շատ խորքային է ու խնդիրը ծանր վիրահատական միջամտության կարիք ունի, իհարկե, էն ժամանակ, երբ Հայաստանը կունենա ՀԱՅ ղեկավար

Հ.Գ. Թիվն ու հաշիվը կորցրել եմ անհայրենիք դասատուների, իսկ իսկական ուսուցիչներ, ցավոք, շատ քիչ են հանդիպում, շատ-շատ քիչ:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ