Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Խնդրանք՝ բոլոր քահանաներին

Խնդրանք՝ բոլոր քահանաներին
05.12.2025 | 13:34

Իրականում այս պահին Հայաստանում պատերազմ է լույսի և խավարի միջև, չարի ու բարու, հավատքի և անհավատության միջև, և այդ պայքարի առաջամարտիկները պետք է լինեն եկեղեցու զինվորները` քահանաները, քանզի իրենք են այն առաջամարտիկները, ովքեր կոչված են իրենց օրինակով Աստծո խոսքն ու կամքը մեզ փոխանցելու։

Եվ հենց այդ պատճառով ոչ մի քահանա իրավունք չունի վախենալու կամ նահանջելու։ Որովհետև նրանք են այն մարդիկ, ովքեր առաջինն են կոչ անում դիմանալ դժվարություններին և հաղթահարել նեղությունները։ Նրանց յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր խորհուրդը, յուրաքանչյուր աղոթքը հենց դրա մասին է։

Որովհետև Քրիստոսը հենց այդ ճանապարհով անցավ։

Նա չընկրկեց, երբ եղան ծաղրանքներ։ Չվախեցավ, երբ եղան սպառնալիքներ։ Չդադարեց սիրել, երբ իրեն ատեցին։ Եվ չդադարեց ծառայել, երբ իր դեմ դուրս եկավ ամբողջ աշխարհը։ Նա անցավ այդ ճանապարհով, որպեսզի մենք հավատանք, որ մարդը կարող է հաղթահարել անհնարինը, եթե նրա սիրտը լեցուն է Աստծով։

Սիրելի հայրեր,

Ձեր վախը մեր ժողովրդի վախն է։

Ձեր տոկունությունը՝ մեր ժողովրդի ուժը։

Ձեր դրական խոսքը՝ մեր ժողովրդի հույսը։

Դուք ոչ միայն Աստծուն եք ծառայում, այլ նաև մեր ժողովրդի հոգևոր անվտանգության առաջնագծում կանգնած զինվորներն եք։ Եվ երբ քահանան վախենում է, ժողովուրդը կորցնում է իր կայունությունը։

ՈՒստի այսօր ուզում եմ ասել մեկ պարզ, բայց ճշմարիտ խոսք․

Ձեզանից յուրաքանչյուրը կոչված է լինել անսասան։

Ոչ թե անպարտելի, այլ անընկճելի։

Ոչ թե անհոգ, այլ հավատով լի։

Ոչ թե վախազուրկ, այլ հավատով հաղթող։

Քանի դեռ դուք սրտում կրում եք Քրիստոսի քայլերի հետքը, ոչ մի խավար չի կարող կտրել ձեր ճանապարհը։

Եվ որքան էլ ծանր լինեն այս ժամանակները, որքան էլ փորձություններ բերեն մեր ժողովրդին, դուք հենց այն մարդիկ եք, ովքեր պիտի հիշեցնեն՝ մեր ուժը հենց դժվարությունների մեջ է երևում, և մեր հույսը նա է, ով արդեն հաղթել է աշխարհին։

ՈՒնենք Սրբազաններ, ովքեր հանուն հավատքի ու հայի վաղվա օրվա բանտերում են լուսե պսակը գլխավերևում, ունենք Սրբազաններ, ովքեր այս պահին տիրադավի կնիքն են իրենց ճակատին կրում, հետևաբար գնացեք լույսի հետևից ու մի ընկրկեք, ոչ դավաճանի և ոչ էլ նրան սպասարկող խղճուկ ուժայինների առջև:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4931

Մեկնաբանություններ

ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող" />
Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող