ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

«Առաջարկ Հայաստանին» միակ կամուրջն է հայերի համար

«Առաջարկ Հայաստանին» միակ կամուրջն է հայերի համար
20.02.2026 | 12:08

Դե ի՞նչ, դիմում եմ նրանց , ովքեր այս օրերին մեկը մյուսին հերթ չտալով «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգի շրջանակում մեզ մեղադրում էին պրոռուսականության մեջ։

Այսպես, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և առաջիկայում սկսելու է «Առաջարկ Հայաստանին» նախագծի քննարկումը եվրոպական մի շարք համայնքներում։

Եվ այստեղ ձեզ համար սկսում է ֆիլմի երկրորդ սերիան․ վաղվանից կարող եք մեզ մեղադրել արդեն նաև պրոեվրոպական լինելու մեջ։

Թեթևացնեմ ձեր «աշխատանքը», հաջորդիվ ՝ «Առաջարկ Հայաստանի» նախագիծը աջակցութուն է ստանալու սփյուռքի հայաշատ այլ համայնքներից՝ ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից, Ֆրանսիայից, Իրանից, Լատինական Ամերիկայից։ Այսպիսով, անհամբեր սպասում եմ մեր «պրոիրանականության», «պրոամերիկյանության», «պրոբրազիլականության» «պրոֆրանսիականության», «պրոմերձավորարևելյանության» մասին նոր մեղադրանքներին։

Իրականում, «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգը , ըստ էության, միակ կամուրջն է հայերի համար, որի շրջանակում աշխարհի բոլոր հայերը կարող են անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած ճգնաժամից դուրս գալու մոտեցումների և առաջարկների ձևավորմանը։

Թեև, գուցե, դա ձեզ համար անհասկանալի է, որովհետև ձեր հիմնական գործառույթը, նպատակը և «զենքը» դա հայերի բաժանումն ու պառակտումն է, ոչ թե ամբողջ հայության ուժերի և հնարավորությունների միավորումը։

Եվ այո՛, մի՛ կասկածեք՝ մենք բոլորս միասին կարող ենք մեր երկիրը դուրս բերել այն փոսից, որի մեջ դուք եք մեզ նետել։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 4294

Մեկնաբանություններ