ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պատերազմում՝ ինչպես պատերազմում, այդ թվում՝ նաև հոգևոր պատերազմում

Պատերազմում՝ ինչպես պատերազմում, այդ թվում՝ նաև հոգևոր պատերազմում
21.03.2026 | 14:13

Իրանի դեմ պատերազմը մեզ չպետք է շեղի ներքին ճակատներից։ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցրել է Հայոց եկեղեցու դեմ իր խոշոր հարձակումը։ Սակայն եկեղեցին և հասարակությունը չպետք է թուլանան ու անցնեն սովորական, հանգիստ գործելակերպի՝ ասես ոչինչ էլ չի պատահել։ Հաջորդ գրոհներն անխուսափելի են։ Սա ընդամենը դադար է՝ քայքայված ուժերը վերախմբավորելու և նոր, գուցե ավելի կոշտ հարվածներ ձեռնարկելու համար։

Ուստի անհրաժեշտ է ոչ միայն նախապատրաստվել դրանց հետ մղելուն, այլև արդեն այսօրվանից՝ բոլոր հնարավոր միջոցներով հետևողականորեն ամրապնդել դիրքերը և անցնել հակագրոհի՝ նախևառաջ քարոզչական դաշտում՝ զրկելով ռեժիմին ուժերը դյուրությամբ վերականգնելու և վերադասավորելու հնարավորությունից։

Պատերազմում՝ ինչպես պատերազմում (à la guerre comme à la guerre»), այդ թվում՝ նաև հոգևոր պատերազմում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4859

Մեկնաբանություններ