ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար
24.03.2026 | 11:20

ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի համար ռազմավարական նպատակ պետք է լինի հակամարտության համապարփակ ավարտը` դրա չվերսկսման երաշխիքներով: Այդպիսի երաշխիք է` Պաղեստինի, Լիբանանի և «Իսլամական դիմադրության առանցքի» խնդիրը և Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկմանը միասնական փաթեթով լուծում տալը։ Այս խնդիրները այն հիմնականն են, առանց որոնց համապարփակ կարգավորման, Իսրայելը միշտ պահպանելու է իր ագրեսիվ քաղաքականությունը Իրանի նկատմամբ, ինչը` հաշվի առնելով Իսրայելի ազդեցությունն ԱՄՆ էլիտաների վրա, կարելի է պնդել, որ կպահպանվի մշտական լարվածությունը, սադրանքները Իրանի նկատմամբ և պատերազմածին երևույթները։

Իհարկե, խնդրի համապարփակ լուծումը նաև անիմաստ կդարձնի «մահ Ամերիկային» սկզբունքը, ինչը տարածաշրջանի համար կդառնա նոր ուժային բանաձևումների սկիզբը:

Այս հակամարտությունը ցույց տվեց, որ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար, գուցե` ավելին։ Համաշխարհային տեխնոլոգիաներին հասանելիությունն ու տնտեսական հնարավորությունները, որոնք ունի Իրանը, ինչպես նաև աշխարհագրական դիրքն ու քաղաքակրթական առանձնահատկությունները Իրանին կդարձնեն տարածաշրջանային տերություն, իսկ այս պարագայում բնականաբար կան կողմեր, որոնք ամեն գնով կփորձեն խոչընդոտել Իրանի զարգացման ընթացքին...

Ամեն դեպքում, Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի, ու ամենայն հավանականությամբ կգործի կա‘մ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքը։

Խաղաղություն և բարգավաճում մեր բարեկամներին:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ