Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Անպարկեշտ պահվածքով հարձակվում են խոսքի ազատությունից իրապես օգտվելու ցանկացած փորձի դեմ

Անպարկեշտ պահվածքով հարձակվում են խոսքի ազատությունից իրապես օգտվելու ցանկացած փորձի դեմ
17.05.2026 | 14:26

Խոսքի իրական ազատությունը տրվում է Աստծուց, այն ոչ ոք չի կարող շնորհել։ Եթե դուք սպասում եք, որ ձեր խոսելու իրավունքը երաշխավորի պետությունը, ապա մոռացեք այդ իրավունքի մասին, դուք էությամբ պատրաստ չեք։ Ամենակատարյալ պետական իշխանությունը ապահովագրված չէ սխալներից, և խնդիրն էլ ավելի է վատթարանում, երբ նույն այդ պետական իշխանությունը հետևողականորեն չի ուզում ընդունել իր, մեղմ ասած, սխալները։ Հենց դրանից էլ լրիվ թափով օգտվում են կոմֆորմիստները։ Այս ճարպիկները ոչ միայն զբաղված են օրվա իշխանություններին «երկինք հասցնելով», ինչն էլ ավելի է հեռացնում սխալները գիտակցելու հավանականությունից, այլև ատելությամբ ու անպարկեշտ պահվածքով հարձակվում են խոսքի ազատությունից իրապես օգտվելու ցանկացած փորձի դեմ, որպեսզի իրենց մատուցած ծառայության արժեքն է՛լ ավելի ցայտուն լինի, որպեսզի իրենք իրենց ևս համոզեն, որ միակ ճիշտն իրենք են։

Հ.Գ. Մի հարկադրեք, որ խոսեն, այսպես կոչված, մտավորականները, նրանք խոսում են, երբ ներքուստ պատրաստ են, ուստի կարիք չկա նրանց դիմել։ Եթե իրենք գիտակցաբար լռում են, դա էլ վատ չէ, քանզի եթե իրենց հարկադրեն խոսել՝ կհիասթափվեք:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6036

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.