Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Քաղաքական ճգնաժամ ստեղծելը կախված է ստեղծողից և կախված չէ իշխանությունից

Քաղաքական ճգնաժամ ստեղծելը կախված է ստեղծողից և կախված չէ իշխանությունից
20.06.2026 | 16:40

Վաղը քպ-ն ասելու է.

- Մենք չէինք ասում, որ ադրբեջանցիները չեն գալու, մենք ասում էինք, որ 300.000-ը չեն գալու, բայց, այ, 150.000-ը (պայմանական, ցանկացած թիվ կարող են բրթել նախնական) կգան, այլապես՝ պատերազմ կլինի: Սրան ուղեկցող աբսուրդային և թուրքահաճո հիմնավորումների մասին էլ չխոսենք, պառակտման, շիզոֆրենիայի, ցնորքի և հակահայ ցնդաբանության, քպ-ական լրբության ու զրպարտությունների դոզայի մասին՝ ևս: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ հունիսի 18-ին Նախիջևանում կայացած «վերադարձ արևմտյան ադրբեջան» հակահայ պատմական դիվերսիայի համաժողովին եղել է նաև հայկական ներկայացուցչություն, բնականաբար, քպ-ի «բարձր հովանու» ներքո:

Իշխան Սաղաթելյանն ասում է, որ ընդդիմությանը ձայն տվողները կիսվել են 2 մասի. մի մասը պնդում է, որ պետք է վերցնել մանդատները, մյուս մասը պնդում է չվերցնել:

Ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների կարծիքը եթե նույնիսկ երկփեղկվում է, ապա խիստ տարբեր քանակային հարաբերակցությամբ. մեծ մասը պնդում է չվերցնել, իսկ այն մի մասը, որը պնդում է վերցնել, տարօրինակ պատահականությամբ, պատգամավորների և պատգամավորի թեկնածուների նեղ ընկերական և կուսակցական շրջապատն է:

Նշեմ նաև, որ այստեղ առանցքային է այլ անկուսակցական մասնագետների և քաղգործիչների կարծիքը, ինչպես նաև՝ անհատապես նախագահ Քոչարյանի կարծիքը՝ որպես անկուսակցական պետական գործչի, որը, ըստ երևույթին, չենք իմանա, մինչև որոշման հրապարակումը:

Եվ եթե նույնիսկ մանդատներ վերցնելը փակուղային ստիպված քայլ է, ապա ընդդիմադիր բոլոր ուժերը պիտի անեն դա՝ հայ հանրությանը մանրակրկիտ և առավելագույնս անկեղծ բացատրելով, առանց մանիպուլյատիվ և ինֆանտիլ պատճառաբանությունների, առանց մարդկանց անհասկացողի տեղ դնելու և հերթական շրջանով նրանց հրամցնելու այն, ինչը բոլորը վաղուց գիտեն, իհարկե, պահելով քպ-ին իշխանություն չճանաչելու օրակարգը՝ առաջին պլանում:

Ինչու՞ եմ կապել այս երկու թեմաները:

Եթե այսօր արդեն հիմքեր չստեղծվեն քպ-ի իշխանությունը չճանաչելու, քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար, այլ ստեղծվեն հակառակ հիմքեր, օրինակ, նորից քպ-ի պաշտոնական ընդդիմությունը դառնալու, հանրությանը նորից ընդդիմության դեմ տրամադրելու և վաղը նրանց իշխանության հետ նույնացվելու, ապա առաջին պարագրաֆի թեման քպ-ի հերթական կործանարար օրակարգն է դառնալու, ու ոչ մի ընդդիմադիր պատգամավոր քպ-ի խորհրդարանական լրբության և ապօրինությունների դեմ ոչինչ անել չի կարողանալու: Հընթացքս, քպ-ն վստահաբար միջոցներ է գտնելու Սահմանադրություն փոխելու՝ անգամ եթե խորհրդարանում չունենա սահմանադրական մեծամասնություն:

Հազար անգամ գրել եմ քաղաքական ժամանակադեպության մասին: Ինչպես տեսանք, հունիսի 8-ին ևս մեկ շանս կորցրինք՝ այդ ժամանադեպությունը հաշվի չառնելու պատճառով:

Հիմա մի 1000-րդ անգամ եմ նշում. եթե գնացինք նույն ճանապարհով, ունենալու ենք նույն արդյունքը:

Ի դեպ, քաղաքական ճգնաժամ ստեղծելը կախված է ստեղծողից և կախված չէ իշխանությունից:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5050

Մեկնաբանություններ