Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Արևը չգիտի էլ, որ ինչ-որ հեռավոր չնչին մոլորակի վրա ինքը խավարել է

Արևը չգիտի էլ, որ ինչ-որ հեռավոր չնչին մոլորակի վրա ինքը խավարել է
14.08.2026 | 19:28

Ասում են՝ օգոստոսի 12-ին արևի խավարում ա եղել։ Ես ուշ իմացա, բաց թողեցի։

Հիմա արևի խավարումները շատացել են, բայց որակն ընկել ա՝ նորմալ չի խավարում։ Հաճախ աչքիդ առաջ լինում ա, չես էլ նկատում, հետո լուրերից ես իմանում։ Ամեն ինչ փչացրել են։

Կամ էլ ինչ-որ Ավստրալիաներում ա լինում, իսկ քեզ նկարներն են ցույց տալիս։ Ի՞նչ իմանամ՝ կարող ա ԱԲոն ա սարքել։

Ամենահետաքրքիրն էն ա, որ արևը չգիտի էլ, որ ինչ-որ հեռավոր չնչին մոլորակի վրա ինքը խավարել ա։

Հիշում եմ 1999 թվի խոշոր խավարումը։ Ա՛յ դա խավարում էր։ Ես Ֆրանսիայում էի, իսկ ֆրանսիացիք լուրջ են վերաբերվում տենց բաներին։ Դեռ մի շաբաթ առաջվանից սկսեցինք պատրաստվել՝ հատուկ ակնոց առանք, որ նայենք, տեսախցիկ-մեսախցիկ, էդ օրը կուշտ կերանք, տոնական հագնվեցինք, տուալետ-մուալետ, որ էդ պահին չբռնի, դուրս եկանք ու սկսեցինք սպասել։

Ցերեկվա երկուսի-երեքի կողմերն էր։ Մեկ էլ սկսեց մթնել։ Մի երկու րոպեում էնքան մթնեց, կարծես երեկոյան ութը-ինը լիներ։ Հետաքրքիր էր, որ ծիտիկները լռեցին. կարծեցին՝ գիշերն ընկավ, ու քնեցին։ Մի քիչ տենց մնաց ու նորից սկսեց լուսանալ։ Ծիտիկները զարթնեցին ու նորից սկսեցին բարձր երգել։

Ծիտիկները տենց են՝ շատ անմիջական են՝ մութ ա, քնում են, լույս ա, զարթնում են, ամբողջ օրը երգում են ու երբ ուզում, որտեղ ուզում՝ ծրտում են։ Փաստորեն՝ էդ օրը երկու անգամ նախաճաշեցին, երկու անգամ ճաշեցին ու երկու անգամ շատ ծրտեցին։

Իսկ խավարած արևը շատ սիրուն էր՝ լուսապսակով՝ մեծ, սև արև։ Կուզեի էդ արևի ծիածանը տեսնել, պիտի որ հիասքանչ լիներ։

Ա՛յ դա արևի խավարում էր...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6984

Մեկնաբանություններ