ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Իրանը զգուշացրել էր հարևան երկրներին. ԱԳՆ փոխնախարար

Իրանը զգուշացրել էր հարևան երկրներին. ԱԳՆ փոխնախարար
07.03.2026 | 15:46

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Մերձավոր Արեւելքի գծով հարեւանները նախապես զգուշացվել են այն մասին, որ Իրանի դեմ ցանկացած հարձակում կհանգեցնի Թեհրանի պատասխան գործողություններին՝ տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանների դեմ, տեղեկացրել է The Print-ը։

«Ինչի՞ համար են դրանք այնտեղ, որ ձուկ որսա՞ն Պարսից ծոցում»,- հարց է տվել Խաթիբզադեն։

Նա հայտնել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանը բանակցություններ էր վարում Կատարի, Օմանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ տարածաշրջանային նոր «ներառական» ճարտարապետության» վերաբերյալ՝ միաժամանակ Ժնեւում քննարկելով Վաշինգտոնի հետ համաձայնագիրը իր միջուկային ծրագրի շուրջ։

«Մենք այլ ընտրություն չունենք՝ Իրանը շրջապատող տարածքներում ԱՄՆ ներկայությանը վերջ դնելուց բացի։ Մենք ամերիկացիներին եւ մեր հարեւաններին ասել ենք. եթե նրանք ցանկանում են վերջ դնել երկրի վրա հնագույն քաղաքակրթությանը, ապա մենք վերջ կդնենք Պարսից ծոցի տարածաշրջանում նրանց գոյությանը»,- ավելացրել է Խաթիբզադեն։

Մանրամասները՝ YEREVAN.TODAY-ում

Հղումը՝ https://yerevan.today/iraneh-zgushacrel-er-harevan.../...

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ