Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

ՈՒրախ ավտոբուս

ՈՒրախ ավտոբուս
31.03.2026 | 11:38

Ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ...

Պարզվում է, որ մինչ օրս հայը պետություն չի ունեցել, անկախություն չի ունեցել. իսկական պետությունը և նույնքան իսկական անկախությունը մեզ տվել է Նիկոլ Փաշինյանն՝ իր հանճարով ու քանքարով, թեև պարտության գնով, բայց և աներկբա՝ հաղթական արդյունքով։

Իր իսկ խոստովանությամբ՝ ինքը 2020 թվականին գնացել է գիտակցված զոհողության՝ պատերազմով «ազատագրվել» Արցախից ու դրա արդյունքում ձեռք բերել պետականություն և անկախություն։ Ինչպիսի՜ անկեղծություն...

Մարդը թերևս կյանքում առաջին անգամ խոսում է առանց ստի և ամենայն անկեղծությամբ՝ խոստովանելով, որ գիտակցված, մեծ զոհողությունների գնով զոհասեղանին է դրել շուրջ 5000 մատղաշ կյանք և ավելի քան 12 000 քառակուսի կիլոմետր տարածք (ավելի ճիշտ է ասել՝ 12 000 քառակուսի կիլոմետր Հայրենիք), որպեսզի ձեռք բերի «իրական» պետություն և նույնքան «իրական» անկախություն։

Ո՛չ, ամենևին էլ հայը չի ունեցել պետություն, չի էլ ունեցել անկախություն, գուցե և մինչ այդ չի եղել հայը և ոչ էլ Հայկ Նահապետը...

Ի սկզբանե եղել է Նիկոլը, և Նիկոլն էր առ Աստված... Ցնծա՛, ով հայ ժողովուրդ, ցնծա՛ և տժժա՛ ինչպես մի ուրախ ավտոբուս...

Այսպիսի ուրախ կյանք և երջանիկ ապագա մեզ տվել է Նիկոլ Փաշինյանը՝ գուցե և մեծ զոհողություններով, արյունարբու պարտությամբ, բայց և երջանկավետ պետության «ծնունդով»... Եվ ցնծում է մեր փոքրիկ հայրենիքը՝ իբրև մի փոքրիկ ավտոբուս, ուրախ ավտոբուս՝ ծափ ու ծիծաղով, ինքնամոռաց պարով և բերանբաց հրճվանքներով...

Մեր ճամփան՝ դժվար ու երկար, քարքարոտ ու տատասկոտ, կրկին անցնում է կյանքի և մահվան եզրագծով։ Քանի դեռ զոհողության միս ու արյուն կա, քանի դեռ շուրջ 29 800 քառակուսի կիլոմետր հող կա մեր ոտքի տակ, ուրեմն մենք դեռ կանք, պետությունը դեռ կա՝ քանի դեռ բան ունենք տալու...

Մարդ եղածով է ուրախանում, էլ ինչո՞ւ չուրախանանք... Պատերազմը վատ բան է, խաղաղությունը՝ լավ, կռվարարը՝ ռևանշիստ է ու խառնարկիչ... Եվ մենք կրկին ու կրկին պատմություն ենք ստեղծում, որտեղ Նժդեհը ֆաշիստ է, Անդրանիկը՝ հայդուկ, Մոնթեն՝ տեռորիստ...

Մինչդեռ կյանքն ուրախ է և երջանիկ՝ ինչպես ուրախ ավտոբուս։ Այսպիսի ուրախ և երջանիկ կյանք մեզ մեր «ընկեր» Նիկոլ Փաշինյանն է պարգևել...

30․03․2026 Թ,

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ