Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է

«Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է
08.07.2012 | 23:33

Մեկնարկեց աշխարհի լավագույն փառատոնների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացումը ազդարարվեց Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոռ» ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվեց Վահագն Հայրապետյանի և նրա խմբի ջազային կենդանի ձևավորմամբ` մշակված հատուկ այս ֆիլմի համար: Բացման արարողության հանդիսավարը ֆրանսահայ դերասան Ժիրայր Բաբազեանն էր:

Նշենք, որ փառատոնի ընթացքում ներկայացվելու են շուրջ 170 ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնցից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում: Փառատոնը կամփոփվի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի ցուցադրությամբ: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ