Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ֆիլհարմոնիկը կներկայանա երկու մեծ համերգով

Ֆիլհարմոնիկը կներկայանա երկու մեծ համերգով
24.06.2013 | 15:23

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսին կներկայանա երկու մեծ համերգով: Այս մասին տեղեկացնում են «Ֆիլհարմոնիկի» մամուլի ծառայությունից:

Հուլիսի 7-ին «Ֆիլհարմոնիկի» հետ ելույթ կունենա տաղանդավոր դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն, որը վերջերս հաղթող ճանաչվեց Վան Կլայբերնի անվան դաշնակահարների հեղինակավոր մրցույթում:
Հուլիսի 12-ին Երևան կժամանի անվանի ջութակահար Շլոմո Մինցը, որը կկատարի Չայկովսկու Ջութակի կոնցերտը:
Մինչև համերգների կայանալը ճանաչված մենակատարները կհանդիպեն լրագրողների հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ