ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ի՞նչ է ուզում Արմեն Աշոտյանը մասնավոր բուհերից

Ի՞նչ է ուզում Արմեն Աշոտյանը  մասնավոր բուհերից
11.02.2014 | 01:32

Վերջերս մասնավոր բուհերի առնչությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունն այդ բուհերի ղեկավարների վրդովմունքն է հարուցել։ Ոմանք կարծում են, որ նախարարը մասնավոր բուհերի «փակման» գործընթաց է սկսել։ Իրականում այս հաստատություններում կրթական որոշակի չափորոշիչների ներդրման մասին ԿԳ նախարարը վաղուց է մտմտում։ Պարզվում է, որոշ ժամանակ առաջ նախարարը ցանկացել է ԱԺ ներկայացնել մի նախագիծ, որով խստացվելու էր լիցենզիա ստանալու գործընթացը, և ինչ-որ հանձնաժողով պետք է ստուգումներ անցկացներ՝ պարզելու, թե կրթական որակը որքան է համապատասխանում սահմանված չափորոշիչներին։
Սակայն ներքին քննարկումներից հետո կրթության ոլորտի պատասխանատուները հանգել են եզրակացության, որ նման օրենքի կիրառումը ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան դեղատոմս է դառնալու։ «Ի վերջո, ցանկացած բուհի շրջանավարտի իրական գնահատականը տալիս է աշխատաշուկան։ Որակյալ մասնագետների կարիք ունեն բոլոր գործատուները։ Եթե կարող են, թող մասնավոր բուհերը նման կադրեր ապահովեն»,- շեշտեց այդ քննարկումներին մասնակցած մեր աղբյուրը։ Ակնհայտ է, սակայն, որ նախարարն այսօր էլ մասնավոր բուհերի առնչությամբ լուրջ վերապահումներ ունի։ Առայժմ սկսել է խիստ նկատողություններով, չի բացառվում նաև լիցենզիաների հետկանչումը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ