ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Կանցկացվի «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների միազգային մրցույթ

Կանցկացվի «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների միազգային մրցույթ
19.12.2014 | 12:31

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը հրավիրում են մասնակցելու «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միազգային մրցույթին։

Մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը mail@aivazovskydb.com էլեկտրոնային հասցեով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։ Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում։
Մրցույթը գնահատելու համար կձևավորվի ժյուրիի երկու կազմ՝ պրոֆեսիոնալ ժյուրի և ժողովրդական ժյուրի։
Հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների։
Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկա լինելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին։
Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում։
Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի էլեկտրոնային կատալոգ, որտեղ կընդգրկվեն մասնակիցների աշխատանքները։

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ