Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ֆրանսիան վերահաստատել է

Ֆրանսիան վերահաստատել է
03.02.2017 | 23:26

Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության որոշմամբ ճարտարապետությանև շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը 2017-ի հունվարին պետականորեն վերաճանաչվել է: Ըստ այդմ` ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը մնում է համարժեք Ֆրանսիայի ճարտարապետի պետական դիպլոմին:


Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին գրանցվել մասնագիտական գործունեություն ծավալելու ,Պետական դիպլոմ ունեցող ճարտարապետի ինքնուրույն նախագիծ ներկայացնելուե լիցենզիա ստանալու համար: Պետության շնորհած այդ լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնելու մասնագիտական գործունեություն, ճարտարապետի մասնագիտությանը հատուկ իրավունքների և պարտավորությունների շրջանակում:


Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի նշված որոշման համար հիմք է հանդիսացել Եվրամիության ոչ անդամ պետություններում ճարտարապետներին տրվող դիպլոմների, հավաստագրերի և այլ կոչումների ճանանչման մասնագիտական որակավորումների ճանաչման ազգային հանձնաժողովի գնահատականը: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի կրթության որակը, դրական կարծիք է հայտնել ճարտարապետի հայկական դիպլոմի ճանաչման վերաբերյալ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 2633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ