«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ինչպես միշտ առաջնային տեղ են գրավում «Կինոարվեստը» և «Կերպարվեստը»

Ինչպես միշտ առաջնային տեղ են գրավում «Կինոարվեստը» և «Կերպարվեստը»
12.04.2017 | 11:16

«A21TV» մշակութային հեռուստաընկերության «Հարթելով ուղիներ» մրցույթի հայտերն անցած տարվա համեմատ շատ են: Այս տարի ստացել ենք շուրջ 340 հայտ: ՈՒնենք մասնակիցներ Մոսկվայից, Չեխիայից, Վրաստանից, Հայաստանից, Արցախից և մարզերից»,- այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Հայտնի են նաև «Հարթելով ուղիներ» մրցույթը գնահատող հանձնախմբի անդամների անունները. կինոարվեստի բնագավառում` Նիկոլայ Ծատուրյան, Մհեր Մկրտչյան, Աննա Հեքեքյան, Տիգրան Ներսիսյան, Մարգարիտա Խաչատրյան: Երգարվեստում`Շուշան Պետրոսյան, Արմեն Մովսիսյան, Մխիթար Քեթցյան: Կերպարվեստի բնագավառում` Շոթա Ոսկանյան, Վիլիկ Զաքարյան, Արև Պետրոսյան, Աշոտ Ավագյան: Հագուստի մոդելավորում` Արամ Նիկոլյան, Միքայել Շարաֆյան:


Արթուր Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ մասնակցությունն ակտիվացել է «Երգարվեստ», «Հագուստի մոդելավորում» անվանակարգերում: Ինչպես միշտ առաջնային տեղ են գրավում «Կինոարվեստը» և «Կերպարվեստը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ