Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հերթական աղմկահարույց գործարքն է սպասվում

Հերթական աղմկահարույց գործարքն է սպասվում
07.11.2017 | 11:08

Իրազեկ աղբյուրների պնդմամբ, առաջիկայում հայաստանյան հեռահաղորդակցության շուկան կցնցի նոր խոշոր գործարքը՝ ռուսաստանյան «Բիլայն» ընկերությունը մոտ է... «Ռոստելեկոմ» ընկերությունը գնելուն:

Այս գործարքը, թերևս, սովորական կարող էր թվալ, եթե չլիներ մի շատ կարևոր նրբերանգ. Հայաստանի «Ռոստելեկոմի» իրական և հիմնական սեփականատերերից մեկը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է: Իսկ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս գործարքի հիմքում ակնհայտորեն առկա է ինչպես պետական բարձր պաշտոնյայի և միաժամանակ սեփականատիրոջ շահերի համընկնում, այնպես էլ, չի բացառվում, որ կարող են առաջանալ նաև կոռուպցիոն ռիսկեր: Մինչդեռ հայտնի է, որ միջազգային ատյաններում, մեղմ ասած, կասկածով են վերաբերվում բոլոր այն գործարքներին, որոնք առնչվում են որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի: Ամեն դեպքում այս գործարքը որոշակի ինտրիգներ է պարունակում և, հավանաբար, կլինի վերոհիշյալ շրջանակների ուշադրության կենտրոնում:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ