ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ոչ թե կառավարությունը, այլ միայն վարչապետն ունի բարձր լեգիտիմություն. Աշոտյան

Ոչ թե կառավարությունը, այլ միայն վարչապետն ունի բարձր լեգիտիմություն. Աշոտյան
04.09.2018 | 23:24

«Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած կառավարությունը եկել են իշխանության ոչ թե ցույց տալու, թե իրենք լավն են, քան նախկինները, այլ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը, բայց այդ ուղղությամբ դեռևս քայլեր չեն կատարվում: Իսկ Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից սպասում են կոնկրետ արդյունքներ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այս կառավարությունը լեգիտիմ է համարվում, պատգամավորը արձագանքեց՝ դա քարոզչական հնարք է, և ժողովրդի աջակցությունն ունի ոչ թե գործող կառավարությունը, այլ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշոտյանն ասաց նաև, որ ժողովրդի աջակցություն ունեցել են ՀՀ այն իշխանությունները, որոնք ներկայացրել են Հայաստանը դրսում։ «Ես որքանով գիտեմ մամուլից և ոչ միայն մամուլից, այս լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել, որովհետև Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյաները մեր վարչապետին ասել են, որ Բրյուսել եկած ՀՀ բոլոր պաշտոնյաներին դիտարկել են որպես լեգիտիմ։ Ոչ լեգիտիմ ղեկավարների հետ համաձայնագիր չէին կնքի։ Հայաստանի կառավարությունը չունի ֆանտաստիկ լեգիտիմություն, ինչպիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է»,- ամփոփեց Աշոտյանը։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ