ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

ԲՀԿ թեկնածուները դիմում են իրավապաշտպան կազմակերպություններին

ԲՀԿ թեկնածուները դիմում են իրավապաշտպան կազմակերպություններին
16.09.2018 | 07:16

«Երեկ չէ առաջին օրը քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում, հանդիպման ընթացքում ընկերներս առաջարկեցին գնալ այդ վարչական շրջանի մեր շտաբ: Այնտեղ մնացինք մոտ քառասուն րոպե: Հետո շարժվում էինք Աջափնյակ, երբ մեր մեքենան կանգնեցրեցին՝ մասկաներով, ունեին նաև ավտոմատներ, և բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Ես, ձեռքերս պարզած, իջա մեքենայից, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ, առանց որևէ բառ խոսելու՝ ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ կարող ես գնալ, ազատ ես։ Հետո հրապարակեցին տեսանյութ ու ցույց տվեցին, որ իբր ես շրջում եմ թիկնազորով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Մարկոս Հարությունյանը։

Նա ասաց նաև, որ կատարվածի մեջ քաղաքական ենթատեսքտ չի տեսնում, ուղղակի կարծում է՝ թյուրիմացությունէ եղել: Հավելեց՝ այդ ամենից, ավելի շատ, վիրավորված է, իր մասնակցությամբ տեսանյութի տարածումն էլ դատապարտում է հատկապես այն բանի համար, որ այնտեղ իրեն ներկայացրել են որպես «հերոս»։

«Այս ամենից մենք եկանք եզրակացության, որ վարչական օրենսգրքում չկա որևէ արգելք, որը կսահմանի, որ ավտոշարասյունով երթևեկելը արգելված է։ Իրավական որևէ փաստաթղթում չկա շարասյուն հասկացություն։ Փաստորեն՝ որևէ իրավախախտում, օրենքի խախտում, նույնիսկ զանցանք չի եղել», - հայտարարեց ասուլիսի մյուս բանախոս, ԲՀԿ ավագանու անդամի թեկնածու Պետրոս Ղազարյանն՝ ավելացնելով, որ դիմել են դատախազությանն ու ՀՀ-ում գործող իրվապաշտպան կառույցներին՝ պարզելու՝ արյդոք ոստիկանության գործողությունները իրավաչափ են։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

>Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 18.09.2025