ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

ՀՅԴ-ն ստորագրահավաք է սկսում

ՀՅԴ-ն ստորագրահավաք է սկսում
03.05.2019 | 00:50

Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել. «Որպեսզի վարչապետն ամեն անգամ ստիպված չլինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, հետևաբար իրավասու չեմ բանակցելու, դրա համար էլ առաջարկում ենք այս մոդելը: Բացի այդ, Հայաստանը հայտարարում է` Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա»:
Նա նաև ընդգծեց, որ թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, հնարավոր է, դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց այն Ադրբեջանի համար դեղին քարտ կլինի. «Այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացն ու ճանապարհ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ