Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ասում են

Ասում են
27.11.2022 | 09:43

ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն մեր կայունության բարձրացման միջոցները և խնդիրների լուծումը, որոնք ստեղծում է Չինաստանը։
Չինաստանը հակառակորդ չէ, բայց ՆԱՏՕ-ին դուր չի գալիս, որ ՉԻնաստանն արագացնում է ռազմական արդիականացումը, ընդլայնում ներկայությունը Արկտիկայից մինչև Արևմտյան Բալկաններ։


ՈՒկրաինայի պատերազմը ցույց է տալիս ռուսական գազից մեր վտանգավոր կախվածությունը, ուստի մենք պետք է գնահատենք այլ ավտորիտար ռեժիմներից մեր կախվածությունը։


Յենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Դիտվել է՝ 152921

Մեկնաբանություններ