«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Փաշինյանն ակնհայտորեն օտարվել է բոլորից

Փաշինյանն ակնհայտորեն օտարվել է բոլորից
31.05.2024 | 20:30

Բագրատ Սրբազանը մի շատ կարևոր բան է անում. նա նաև հասարակ ոստիկանների համար է դառնում հետաքրքիր, իսկ ոմանց համար՝ հարազատ։

Փաշինյանը ակնհայտորեն օտարվել է բոլորից և միայն ձևական քայլերով է փորձում ստեղծել ժողովրդին մոտ լինելու պատրանք, իսկ Սրբազանը իսկապես իր բնույթով ժողովրդական մարդ է՝ առանց ձևականությունների։

Եթե այսպես շարունակվի, ապա Նիկոլի միակ հենարանը կմնան Էրդողանն ու Ալիևը, ինչը, իհարկե, մահացու կարող է լինել Հայաստանի համար, բայց լավը այն է, որ ամբողջ ժողովուրդը ի վերջո կհասկանա՝ իր դեմ թշնամու գործակիցներ են։

Իսկ հետո՞...

Հետոն ծանր է լինելու, բայց պիտի հաղթահարենք։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3845

Մեկնաբանություններ