ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.07.2025 | 22:00
Անձն իմ ի ձեռս Քո է յամենայն ժամ, եւ ի սուրբ խաչ Քո յուսացեալ եմ, Թագաւո՛ր երկնաւոր. զբազմութիւն սրբոց Քոց բարեխօս ունիմ առ Քեզ: Որ երկայնամիտդ ես առ ամենեսեան, մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ, այլ պահեա՛ պատուական եւ սուրբ խաչիւ Քով ի խաղաղութեան:
Դիտվել է՝ 5337

Մեկնաբանություններ