Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Анастас, нас и предали и продали»!

«Анастас, нас и предали и продали»!
12.08.2025 | 13:06

Այսօր նորից հիշեցի իմ վերջին հադիպումը Արցախում Ռուբեն Վարդսնյանի հետ ու նրա ասած մի քանի խոսքը

«Анастас, нас и предали и продали»!

ՈՒ հիմա այն, ինչ կատարվում է մեր ազգի ու մայր հայրենիքի հետ, հաստատում է այս բառերի իմատը:

Ռուբենը ուրիշ հայի կերպար էր:

Նա հզոր կամքի տեր մարդ էր:

Նրա նման հայի տեսակը մեր ազգի և պատմության մեջ միշտ հպարտության և արժանապատվության սիմվոլ է:

Նա գիտակցել է իր հետ կապված ամեն մի վտանգ ու ամեն մի պատմական նշանակություն ունեցող հանգամանք:

Երկու զուգահեռ համարձակություն կրող խորհրդանիշ՝ մի մարդու մեջ:

Հիմա նման հայը թշնամու բանտում շարունակում է պայքարել հայ լինելու համար, իսկ դավաճանները շարունակում են վաճառել և՛ սուրբ հողը, և՛ ազգային արժեքները:

Արցախի կործանումը սկիզբ դրեց մեր պատմական բոլոր առաջնորդների մտավախություների իրականացմանը:

Խաղաղություն… պատմական թշնամու հետ ինքնախաբեություն է:

Իսկ թուրքը մեր տարածաշրջանում խաղաղությունը տեսնում է միայն առանց հայի:

Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ