ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

«Հյուսիսից եկած մրրիկից հետո, անոր ոտները, ձեռները ջարդ ու բուրդ կ’ըլլան»

«Հյուսիսից եկած մրրիկից հետո, անոր ոտները, ձեռները ջարդ ու բուրդ կ’ըլլան»
02.09.2025 | 15:57

Սկիզբը՝ այստեղ

2025 թ. օգոստոսի 28-ի վաղ առավոտյան ՀՀ –ում համատարած չէին նկատում, որ նախորդ գիշեր քնել են «դեմոքրսի» երկրում, բայց արթնացել են ծուռ հայելիների թագավորությունում:

Անգամ չէին էլ կռահում, որ իրենք բոլորը, այդպես էլ «կադաստրի թղթի» չարժանացած «իրական Հայաստանով» հանդերձ, աթոռակալության իրավունքը չանթածի սեփականությունն են արդեն:

Անտեղյակ էին, որ բռնակալի ենթակայության տակ հայտնված սահմաններում բարձրագույն իշխանությունը նրա հիվանդ «ես»-ն է:

Որ հավակնում է իր պոռնկաբարո կերպարում մարմնավորել հայի ազգային ինքնությունը:

Որ սեփական նախընտրությամբ է առաջնորդվում երկրի անվտանգության և մյուս բոլոր հարցերում:

Որ ինքն է պետության գլուխը, իսկ Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ստորադասում է իր ցանկություններին:

«Պողոս»-ացած «հպարտ»-ներն այդ ամենին իրազեկվեցին օրվա երկրորդ կեսին՝ կառավարության նիստին հաջորդած կարճ հարցուպատասխանի ընթացքում:

Թե՛ երկու, թե չորս ոտքով քայլողներին ցնցեց լուրը՝ Հայաստանն այսուհետ ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ հզոր միապետություն՝ քրդավանցի նախկին խոզ խանձողից «միահեծան գոռոզ ցար» դարձածի առաջնորդությամբ:

Պարզվեց նաև, որ այս Թափառնիկոսը սեփական անձին մինչև կյանքի վերջ իշխանավարման իրավունք է տվել, ինչը կարող է չեղարկվել միայն վերջինիս ինքնակամ հրաժարականի, կամ էլ՝ մահվան դեպքում:

Հետո՞ ինչ, որ նորաթուխ «Царь-батюшка-յի երակներում ազնվական արյան փոխարեն Ալթայի արոտավայրերում թափառածների ԴՆԹ-ին շուլալված օղիախառն ինչ-որ հեղուկ է հոսում:

Ի՜նչ կապ ունի, որ նա կեղտաբերան-հայհոյախոս է, Օստապ Իբրահիմովիչ Բենդերի նման թրքահպատակ է ու մանիպուլյատոր:

Որ իր նախնիների արյան կանչին հարազատ կրկին պատրաստվում է ասպատակելու Մայր Աթոռը:

Կարևորը՝ «խաղաղության խաչմերուկ»-միջանցք է կառուցում և թուրքերի հետ ազատ առուծախի իրավունք շնորհում:

Իսկ առևտուրն այն միակն է ու անփոխարինելին, որը և որոշում է գիտակցությունը:

Չե՞ք հավատում:

Իզու՜ր:

ՈՒշադիր լսեք, թե հայ հանրությանն ինչ են ապսպրում տարբեր գույնի ու ռանգի կուսակցապետերն իրենց էգ ու որձ արբանյակներով.

«Մեր առջև թուրքական ահռելի շուկա է բացվում, պետք է մտածենք ՝ ի՞նչ վաճառել, ոչ թե մեզ ի՞նչ կանեն»։

Հասկացա՞ք:

Երկոտանու գոյությունը որոշող կարևոր և միակ տարրն առևտուրն է:

Հայաստանս ո՞րն է:

Ինչպես կասեր զրուցակցիս հերոսուհիներից մեկը.

«Հայաստանը կրնա՞մ ականջներես կախել»:

Հետևապես, կեցցե՜ այն ապագան, որը ստամբուլյան շուկաների ու ամենատարբեր տների դռներն է բացելու հայ դուքանչիների առջև:

Շատ շեղվեցինք: Գանք մեր ասելիքին:

Օգոստոսի 30-ին միապետական թափառախումբ-ընտանիքը հերթական աշխատանքային այցով մեկնեց Չինաստան:

Կարճատև ընդմիջումից հետո

զուգընկերները կրկին հարազատ միջավայրում էին՝ Ռեջեփ-Էմինե և Իլհամ-Մեհրիբան ամուսինների շրջապատում:

ՀՀ-ն ներկայացնող անկողնակիցների բավարարված դեմքերը մեղրածոր երջանկություն էին շողարձակում, երբ հնարավորություն էր ընձեռվում կանգնելու իրենց իկոնաների՝ Էրդողանների կամ Ալիևների կողքին, առավել ևս անմահանալու լուսանկարվելով:

Գրող, երգիծաբան, լրագրող ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ հետ հանդիպման նախօրեին տեղի ունեցած հիշյալ զարգացումները, բնական է, չէին կարող անտեսվել մեր հետաձգված զրույցի շարունակության ընթացքում:

- Պարոն Հակոբ...

- Ներող եղիր, ընդհատեմ պիտի, այս անգամուան ինձի թող տուր հարցադրելու:

- Իհարկե: Խնդրեմ:

- Հետաքրքրութիւնը որկրամոլութիւն է, ըսաւ գրիչ մը, իսկ տեսնելը կամ իմանալը կշտանալ է: Հետևապես, բավարարե իմ հետաքրքրութիւնը՝ ճի՞շտ կըսեն կոր՝ Հայաստանը մի քանի տերով ծառայ մըն է:

- Երկրորդը, երրորդը դեռևս հայտնի չեն: Իսկ առաջին տիրոջ հետ ինքնահռչակ միապետն ու իր գորշ կարդինալուհին արդեն երեք օր է գրկախառնվում են, համբուրվում կրքոտությամբ ու չեն կշտանում: Ախորժանքով պաչպչում են այն թշնամու ոտքերը, որի՝ ընդամենը երեկ հասցրած վերքերից դեռ արյունահոսում է հայոց երկիրը:

- Քաղաքականության մեջ մարդասիրություն փնտրելը՝ անմեղություն փնտրել է սատանայության մեջ:

Առավել ևս, երբ քաղաքականությունը փիլիսոփայական ասպարեզեն փախչելով «սիրո ասպարեզին» մեջ մտել է: Թշնամու հետ պադատվիլը նկատի ունեմ, անոր կոշիկները շոյելը:

Ինչ որ ուզեն թող ըսեն, իմ կարծիքս

այն է, որ քաղաքականության մեջ քաղաքավարություն չկա: Անդրադառնանք բուն խնդրին՝ ազգային գործերն ինչպէ՞ս կ'երթան կոր:

- Պարոն Հակոբ, հարցի պատասխանը Ձեր իսկ սահմանումն է լինելու. «Այսպէս որ չերթան նէ` աւելի աղէկ կըլլայ»: Ձեր բնութագրմամբ՝ «հիմարանոցեն փախածը» կատարեց հերթական քայլը, որպեսզի անխոչընդոտ ավարտին հասցնի Հայաստանի սուբյեկտայնության խժռման գործընթացը:

Իսկ սրա վերջին բլից-ասուլիսի թողած խայտառակ տպավորությունը դեռևս չի ջնջվել:

- Այս ատե՞ն ի՛նչ ըսած է:

- Նախկինում տարբեր ձևաչափերով ու բանաձևումներով մի քանի անգամ հնչեցրած ցնդաբանությունները, էքսպրոմտի ժանրով, մատուցեց հանց անհերքելի ճշմարտություններ:

Ագրեսիվ տգետին բնորոշ ինքնավստահ մեծամտությամբ, կարգալույծ արեց իր իսկ «նշանակած» 2 999 999 վարչապետերի:

Հրաժարվեց մեղքերի ու հանցանքների սինթեզից մարմնավորված գժական «ես»-ից, հանեց կեղծ ժողովրդավարի դիմակն ու իրազեկեց հայ հանրությանը՝ ինքն արդեն ոչ միայն քաղաքական, այլև պայծառափայլ դիակ է՝ կուզիկ ուսերին ծիրանին գցած բռնապետ:

Ասել է՝ կանի ինչ ուզում է:

- Ներկաներն ի՞նչ ըսին:

- Թերևս մտածում էին՝ ընտանիք են պահում, ծպտուն հանեն քացով կտա հետույքներին:

- Առանց փորձելու մը, ինչու՞ ատանկ կը կարծեին:

- Չհստակեցված, բայց օդում թևածող Ձեր հարցի պատասխանը հնչեցրեց ինքն իրեն միապետ կարգած թշվառականը՝ «ով համաձայն չէ, որ պետությունը ես եմ, առանց հապաղելու պարտավոր է դիմում գրել ու ռադ լինել կառավարական շենքերից»:

- Իսկ եթե ո՞չ:

- Եթե ոչ, ապա նմանների հարցերն անձամբ կլուծի՝ կունեզրկի ու կարգելափակի անվտանգության «պադվալներում»:

- Է՜, հետո՞:

- Հետո դետեկտիվ ժանրի կանոններով ոմանք կինքնակախվեն, կամ էլ կմեռնեն հենց դատարանի դահլիճում՝ միջազգային հանրության անքթիթ հայացքի ներքո:

Ոմանք էլ, եթե ձախլիկ չեն, առեղծվածային պայմաններում, սեփական աջով ատրճանակը կպարպեն «ապստամբ» քունքերին:

- Անձնասպանությու՞ն:

- Ճիշտ կռահեցիք՝ սպանություն: Երբեմն էլ կյանքին վերջ կտան նետվելով սեփական պատշգամբից կամ էլ պատահած առաջին իսկ բարձրությունից: Դիցուք, կամրջից:

- Անանկ տպավորություն է, թե չկայ հոս ո՛չ ստացուածքի ապահովութիւն, ո՛չ կենաց եւ ո՛չ ալ պատուոյ երաշխաւորութիւն, այլ կայ հոս յափշտակութիւն, մարդասպանութիւն, պատուոյ բռնաբարում եւ վերջապէս այն ամէն չարիքներն, որ կառավարութիւն չունեցող երկրի մը մէջ միայն կրնան գործուիլ:

Հարցուր հիմա ինձի, թէ` ինչպէ՞ս ու ի՞նչ կը գուշակեմ:

- Հարցնում եմ՝ ի՞նչ եք գուշակում:

- Ասիկա գաճաճը կամ օսման է, կամ քյուրդ:

- Նրա ազգային պատկանելությունը պետական հույժ գաղտնիք է, որ յոթ կնիքով է զմռսված: ՈՒրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել:

Բայց կխնդրեմ փոքրիկ պարզաբանում:

Դուք նրան չեք տեսել և փա՜ռք Աստծո, երջանիկ մարդ եք: Հետևապես, ինչի՞ց կռահեցիք, որ գաճաճ է:

- Ըրած գործերը կվկայեն: Մարդ իր որովայնը պարարելու համար դիմացինը կը բռնե կը տապկե ու նախ սեղանը և ետքը փորն կը զարդարե: Գաճաճ չէ՝ ի՞նչ է:

Բացատրե խնդրեմ՝ ո՞րն է ադ կենդանու վարքի տրամաբանությունը:

- Կենդանու՞:

- Կ’սիրեմ խոսիլ կենդանիներուն վրա, ի բաց առնելով այն կենդանին, որուն մարդ կըսեն:

- Եվ սովորաբար ո՞ր կենդանիներն են դառնում Ձեր օգնականները:

- Այն ամեն կենդանիները, որոնց մարդ չեն ըսեր:

Իրենց անձն ուղղության օրինակ հռչակող ուղտեր, ներդաշնակության ճաշակ տարածող ավանակներ, պանիրի պահպանության համար իրենք զիրենք ընտրելի ներկայող կատուներ և այլն, և այլն:

- Ձեր նշած այս կենդանուն ի՞նչ կերպարանքով եք պատկերացնում:

- Դժվար է ըսել՝ սա անանկ բանի մը կը նմանի, որուն նմանը չկա։ Ճիշտը թվաբանության միջոցավ բացատրելն է.

զրպարտություն×դավաճանություն + անիրավություն - մարդկություն = սաքայլողերկոտանին:

Ինչևէ, ո՞րն է դրա վարքի տրամաբանությունը:

- Ծրագրված ստերով փոխել չափանիշներն ու ստիպել հանրությանը հավատալու կեղծ արժեքներին:

- Կարծեմ՝այսօր քիչ մ՚աւելի շատախօսութիւն կ՚ընեմ կոր, բայց ի՞նչ ընեմ, կարծիքներ կան, որոնք լակոնականով անհասկանալի կըմնան:

Ի՞նչ ըսել կուզեմ՝ մի կարծեր, թե գործին գլուխը գտնվողներն են միշտ գործին ուղղություն տվողները, շատ անգամ ամենեն ետքը կայնողներն են, որ կը կառավարեն:

Ծովայինները սովորություն մ’ունին. նավերուն առաջակողմն փայտյա առյուծ, կատու կամ ուրիշ կենդանի մը դնելու:

Այս սովորության համեմատ եռակայմ նավու մը ճակատը դրված էր փայտյա մարդ մը: Այս կենդանին կը կարծեր, թե նավերուն առաջնորդություն ընողն ինքն էր և կըպարծենար ամենուն քով ըսելով.

«Տեսե՛ք, ինչպես կ’առաջնորդեմ ջրույն վրա սահող այս քաղաքին, ուր որ երթամ ետևս կու գա, ես եմ, որ կը պահպանեմ զայն ժայռերե, եթե ես չլինեի՝ շատոց ընկղմած էր կամ կոհակներե կամ ժայռերե և կամ ցամաքն իյնալե»:

- Մեր օրերի փայտյա մարդուկն էլ է համոզված, թե իրենից առաջ ոչինչ չի եղել:

Թե ինքն է կյանքի, ի՜նչ եմ ասում, տիեզերքի առանցքը:

Մահացու մեղքերից, թերևս, ամենակործանարարը՝ հպարտությունը, կերել է սրա պստիկ ուղեղը:

Սեփական ողորմելի անձը քծնող պնակալեզների համար կուռք դարձրած սույն մարդակերպն այլևս զորու չէ լսելու Ձայնը.

«Փայտյա հոմոսափիենս, դու ոչ թե տիրակալ ես, այլ խղճուկ ծաղրանկար: Կա՛նգ առ»:

Տեղին է հիշել ժողովրդական իմաստնությունը՝ սխալի կեսից հետ դառնալն էլ է տղամարդկություն, և դրա ֆոնին արձանագրել՝ խոզի խանձած կաշի խժռողից, սակայն ի՜նչ տղամարդ:

Ողբերգությունն այն է…

- …ողբերգություն չկա: Լավ հիշե այս ճշմարտությունը: Ես կկարծեմ՝ աղեկությունն հոն է, որ պարծենկոտներն շուտ կը պատժվին:

- Արդեն յոթ տարի չորս ամիս ամեն Աստծու օր ամբողջ ազգով սպասում ենք այդ «շուտ»-ին: Ցավալիորեն ուշանում է:

- Շուտո՜վ Շուտո՜վ

- Եվ ինչ է լինելու՞:

- Հյուսիսային սոսկալի մրրիկ մը

- Հյուսիսի՞ց է լինելու փրկությունը:

- Հյուսիսից սոսկալի մրրիկ մը կը բրդի, ղեկն ալիքներու բախման չկրնալով դիմադրել, կը կոտրի և եռակայմ նավն ժայռերու զարնվելով՝ կտոր-կտոր կըլլա:

- Իսկ փայտյա առաջնո՞րդը…

- Հյուսիսից եկած մրրիկից հետո, անոր ոտները, ձեռները ջարդ ու բուրդ կըլլան:

- Ցավոք, հայերիս պարագայում այդ դրածոն փայտից չէ:

- Է ինչու՞ փայտյա մարդ դնեին նավուն ճակատը Մսեղեն մարդու պակասությու՞ն կար միթե:

Զիս հարցուր. «Ի՞նչ է յեղափոխութիւնը»:

- Հարցնում եմ՝ ի՞նչ է հեղափոխությունը:

- Աշխարհիս սանձերը բռնող քաղաքագէտներու աչուընուն լոյսը: ՈՒ հենց նրանք էլ գտան մարդու մը՝ որուն ուղեղը, իւր խօսքերէն դատելով, առաձգական է, այսինքն քաշելուդ պէս կ՚երկննայ եւ թող տալուդ պէս իւր առաջին չափին կը վերածուի: Քաշել-թողնելու ժամանակամիջոցին ալ առաձգական ուղեղ ունեցողներն ապուշություններ կարտազատեն:

- ՈՒղեղի՝ «քաշելուց երկնցած» վիճակի բառային ինքնատիպ քանդակ-դրսևորում մտաբերեցի:

- Հետաքրքիր է:

- «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն։

Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն:

Կա հարկ՝ կա երջանկություն, չկա հարկ՝ չկա երջանկություն:

Կա հարկ՝ կա ազատություն, չկա հարկ՝ չկա ազատություն:

Կա հարկ՝ կա անվտանգություն, չկա հարկ՝ չկա անվտանգություն։

Այս թվարկումը ժամերով կարող ենք շարունակել

Այն, ինչ որ չկա, չկա, չկա...

Ինչի՞ պատճառով է, որ չկա։

Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։

Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։

Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա»:

- Ես ճիշտ բնութագրած եմ սա մարդը՝ հիմարանոցեն փախած խենդ է, կամ էլ թե հիմարանոց երթալու հիմար:

Միակ արհեստն էլ շատախօս ըլլալն է: Նմանները ասածովդ՝ խոզի կաշի խանձել ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարակության խնդիր կը հուզեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն...

- …օղի թորել չէ:

- Այո, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ: Ցավս այն է, որ հայ ազգը կը չարչարվի, կը նախատվի անգութ բռնավորներու ձեռքեն և չի գիտեր, որու երթալ և որու բողոքել։

- Ցավոք, ժողովրդի մի ստվար զանգված մեծ հույսեր էր կապել հեղափոխություն կոչված կապիկության հետ:

- Ըսել է, երբ յեղափոխութիւնը եկավ և այդ զանգվածի կարծիքով վանեց տգիտությունն, ինչպես լույսն՝ խավարը, սերն՝ ատելությունը, գրիչն՝ սուրը, ապագան՝ անցյալը, այն ատեն, այո՛, կըսեմ, այն ատեն միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ և հայրենիք բառերը բառարանները լեցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, սրտին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով և անջինջ կերպով դրոշմելու բառեր էին․․․

Է՜հ, ցավալի է, երբ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին:

- Ձեր նշած կենդանին հիմա էլ դերձակի մկրատն առած ընկել է Սահմանադրության հետևից:

- Պատճա՞ռը:

- Անկարայի բարձր դռնից իջեցված, նաև Բաքվի բռնապետի կնիքով զմռսված պահանջն է:

- Իսկ յուր անձն ուղղության օրինակ հռչակող ուղտը գիտե՞՝ ինչ է Սահմանադրությունը:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է:

- Սահմանադրություն կըսվի այն գիտությունը, որուն ինչ ըլլալը չիյտենք: Գիտություն, որն երկու տեսակ ունի՝ գործնական և տեսական:

- Նախ ճշտենք, թե ո՞րն է գործնականը:

- Գործնականն այն է, որ տեսած չունինք:

- Իսկ տեսակա՞նը:

- Տեսականն այն է, որ գործած չունինք:

- ՈՒրեմն, սա քննության նյութ է դարձնում չեղած բա՞նը:

- Սահմանադրություն մը քննելու համար, ընդհանրապես երեք բան կա հարկավոր.

ա) աղեկ խորհիլ, այնպես խոսիլ,

բ) քիչ խոսիլ և շատ մտիկ ընել,

գ) պաղարյամբ խոսիլ:

- Այդ կարևոր 3 հանգամանքները ժողովրդին հասցնելու համար ի՞նչ է պետք անել:

- Նախ` վայրկյան մը ազգին խեղճությանը նայիլ:

- Պարոն Հակոբ, միամիտ բաներ եք խոսում: Սրանց ինչի՞ն է պետք ազգը: Հայտնի Թափառնիկոսն իր մանր-մունր թափառնիկոսներին միացած ազգի, Ձեր բառերով ասած՝

ակռաներն է փորձում քաշել: Բայց արհեստավորից ի՞նչ ատամնաբույժ: Ատամի փոխարեն սա ուրիշ բան է փորձում քաշել: Իսկ ցավի աղաղակները տիեզեք են հասնում:

- Ցավալի ճշմարտություն մ'է, որ այս աշխարհիս մեջ մարդկության ծառայություն մատուցողները միշտ կը վնասվին, ու վնաս հասցնողները կը վարձատրվին ու կը բարձրանան:

Լուսավորյալ այս դարուն մեջ, ուր իրավանց հավասարություն ու կենաց ապահովություն կը քարոզվի, մարդուս իրավունքը կը բռնաբարվի և կյանքը կը կորսվի: Թեպետ և նախորդ դարերուն մեջ ալ մեր ժողովուրդը մեծ ջարդ կրած է:

Վերջում պատիւ ունինք յայտնել մեր յարգելի ընթերցողներուն՝ թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է, իսկ խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է, թե արյուն չունինք թափելու։

Արտասուքը մանուկների և կիներու (մեծ մանուկներու) բաժինն է. կաղաչեմ, մի դպիք ատոնց բաժինին։

Դու, ժողովուրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես, քու ձայնը Աստծո ձայնն է..

Զրուցեց՝ Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.1

Հարգելի ընթերցողներ, որպեսզի չկասկածեք Հակոբ Պարոնյանի հարցադրումների և պատասխանների անկեղծությանն ու իսկությանը, կարող եք մեկ անգամ ևս աչքի անցկացնել նրա

«Կենցաղային երգիծանք»,

«Քաղաքական»,

«Ազգային ջոջեր»,

«Մեծապատիվ մուրացկաններ»,

«Ատամնաբույժն արևելյան»,

«Հոսհոսի ձեռատետրը» և «Ծիծաղ» ստեղծագործությունները:

Հ.Գ.2

Մեր զրույցից բավականին հետաքրքիր հատվածներ դուրս մնացին: Որոնց գուցե և անդրադառնամ երգիծաբանի ծննդյան 182-ամյակի՝ նոյեմբերի 19-ի, նախօրեին:

Դիտվել է՝ 532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ