«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Ասում են...

Ասում են...
04.02.2025 | 11:01

Եթե ինչ-որ մեկը սեփական պատմությունը խեղաթյուրում է թշնամու բարեհաճությանը արժանանալու համար, նա հարգանքի արժանի չէ: Թուրքիան Հայաստանի հավերժական թշնամին է, նրանք հավերժական անեծքի տակ են հայոց կոտորածը կազմակերպելու համար: Սրանով Փաշինյանը ոչ միայն դավաճանում է սեփական ազգային շահերը, այլև ցույց է տալիս իր սրիկայության աստիճանը: Նա մեկն է, ով թքում է սեփական ազգի պատմության և հայերի արյան մեջ, որը ջարդերը կազմակերպած թուրքերն են թափել: Սա դավաճանության բարձրագույն աստիճան է, սա Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղր է:

Փաշինյանի վարած քաղաքականությունը կհանգեցնի Հայոց պետականության ու ինքնիշխանության վերջնական կորստին և՝ բավականին արագ:

Յակով Կեդմի

Հրեա ռազմական փորձագետ

Դիտվել է՝ 335129

Մեկնաբանություններ