Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Yandex Taxi-ից օգտվելիս՝ զգույշ եղեք, պարզվում է՝ սրիկա վարորդներ ունեն

Yandex Taxi-ից օգտվելիս՝ զգույշ եղեք, պարզվում է՝ սրիկա վարորդներ ունեն
28.02.2026 | 15:20

Առավոտյան 7 տարեկան երեխայիս դպրոց տանելու նպատակով Yandex Taxi կանչեցի, նստեցինք։ Երթևեկելուց մոտ 5 րոպե անց, տեսնելով, որ շատ ուժեղ անձրև է գալիս, որոշեցի բացի երեխայի դպրոցի ուղղությունը ավելացնել նաև իմ աշխատավայրի հասցեն, որպեսզի երեխային դպրոցում թողնելուց հետո նույն տաքսիով հասնեմ աշխատավայրս։ Տեսնելով, որ ևս մեկ ուղղություն եմ ավելացրել՝ վարորդը (որն, ի դեպ, ռուսախոս էր և հայերեն չէր խոսում) շատ կոպիտ ձևով ինձ ասաց, որ ես իրավունք չունեմ ուղղություն ավելացնելու և որ ինքը չի քշելու։ Ի պատասխան իմ զարմանքի, որ եթե ես իրավունք չունեմ ուղղություն ավելացնելու, ապա ինչու է Yandex-ն իր ծրագրում տալիս այդ հնարավորությունը՝ վարորդը կտրուկ արգելակեց մեքենան Վաղարշյան փողոցի վրա և պահանջեց, որ ես իմ 7 տարեկան երեխայի հետ դուրս գամ մեքենայից։ Դա այն դեպքում, որ փողոցում սաստիկ անձրև էր գալիս։ Իր պահանջին ի պատասխան ես իրեն հարց տվեցի․

- Այսինքն, Դուք առաջարկում եք ինձ 7 տարեկան երեխայի հետ դուրս գալ մեքենայից և ուժեղ անձրևի տակ մնալ փողոցում այն բանի համար որ ես ուղղությու՞ն եմ ավելացրել։

Պատասխանը եղավ կոպիտ․

- Выходите из машины!

- Вы вообще человек? У Вас совесть есть? – եղավ իմ վրդովված պատասխանը։

Ինչին ի պատասխան վարորդը նորից կոպիտ ձևով կրկնեց, որ իջնենք մեքենայից։ Ես, իհարկե իջա, սակայն իջնելուց առաջ ասացի այն ամենը, ինչ մտածում եմ այդ վարորդի ով լինելու մասին։

Այս միջադեպից անմիջապես հետո գրել եմ Yandex Taxi ծառայությանը, սակայն իրենց կողմից ստացել եմ բացառապես հերթապահ պատասխաններ։

Իմ պահանջն է, որպեսզի նման սրիկաները, ովքեր կարող են կնոջը 7 տարեկան երեխայի հետ անձրևի տակ թողնել ճանապարհի կեսին, իրավունք չունենան տաքսու ծառայություններ մատուցել։

Ի վերջո, Yandex-ը և նմանատիպ այլ տաքսու ծառայությունները պետք է որոշակի պետական վերահսկողության տիրությում լինեն, այլապես ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները լիովին անպաշտպան են տաքսի ծառայություններ մատուցող ընկերութունների վարորդների կամայականությունների առջև։

Կցում եմ սքրինը, որպեսզի դեմքով ճանաչեք այդ Չմարդին։

Նանա ԳՆԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

Գաճաճ հռետորների հենաշարժական հսկա ապարատը
Գաճաճ հռետորների հենաշարժական հսկա ապարատը