ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Օգոստոսի 7-ը Հայ նորագույն զինյալ պայքարի նահատակների հիշատակի օրն էր

Օգոստոսի 7-ը Հայ նորագույն զինյալ պայքարի նահատակների հիշատակի օրն էր
08.08.2026 | 11:48

Օրվա խորհուրդը այդպես էլ չդարձավ համահայկական ու համազգային, բայց հիշողներ ու գիտակցողներ կան, ու ավանդաբար այս օրը գոնե Եռաբլուր պանթեոնում ու Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում միշտ մարդաշատ է լինում: Բնական է, որ հիմնականում շեշտադրվում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, քանի որ զինյալ պայքարի հիմնադիրն ու անփոփոխ ողնաշարը Գաղտնի Բանակն է, բայց վաղուց արդեն ժամանակն է գիտակցելու, որ 1975-ին Սփյուռքում բոցավառված պայքարը ծնունդ տվեց նույն ուխտին զինվորագրված այլ կազմակերպությունների ևս. Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ, Հայ Հեղափոխական Բանակ, Նոր Դիմադրություն և այլն: Որքան էլ որ այս կազմակերպությունները ծնվեցին տարբեր դրոշների ներքո, այնուամենայնիվ, բոլորի նպատակն էլ նույն էր. ամեն տեղ ու ամեն կերպ հարվածել մեր հավիտենական թշնամուն, ապացուցել աշխարհին, որ մեր դատը թաղելու դատ չէ:

Նահատակների հոգիները համերաշխ են, բայց մենք համերաշխության առումով մեծ խնդիր ունենք: Մենք կարող ենք ստորանալ այն աստիճանի, որ նույնիսկ Վեհափառին կանգնեցնենք դատարանի առաջ․․․

Ոչ մի խունկ ու կնդրուկ հանգստություն չի բերելու հավերժ երիտասարդ մնացած այս նահատակներին: Նրանց հրդեհված հոգիները այսօր էլ կրակ ու բոց դարձած ճարակում են ցեղասպան երկիրը, վաղը որպես ջրհեղեղ խեղդելու են ոճրագործին, ու հանգիստ չեն առնելու՝ մինչև վերջնականապես չկործանվի չարիքի արմատը:

Բոց ու կրակից ծնված ասպետներ,

Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի,

Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր,

Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։

Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ,

Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք,

Սրբեցիք Դատից արցունքները մեր,

Ու նոր էջերը ռումբով գրեցիք:

Պայթյունի նման կարճ էր կյանքը ձեր,

Ձեր սուրբ պայքարում մնացիք մենակ,

Կռեցիք նորից զենքի փառքը մեր,

Փառքը, որ կոչվեց Հայ Գաղտնի Բանակ:

Ձեր գարունները թողեցիք ազգին,

Ազգի երազն էր վառվում ձեր սրտում,

Կրակե խաչ էր դաջված ձեր բազկին,

Ամեհի զարկով բերիք հատուցում:

Հող ու մոխիրից զատված փյունիկներ,

Թևերը դարձաք թևաթափ ազգի,

Ռումբեր դարձրիք երազները մեր,

Նոր հուն տվեցիք հայության բախտին:

Սուգ ու արտասուք մերժած արծիվներ,

Դուք հույսը դարձաք հուսահատ ազգի,

Ձեր նվիրումը անմահություն էր

Ու ձեր վախճանը՝ հարություն հայի։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 72

Մեկնաբանություններ