15.10.2026|
11:07
Չպատժված հանցագործությունը նոր հանցագործություն է ծնում. սա աքսիոմատիկ և բացարձակ ճշմարտություն է։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Նախիջևանի պատմական հայաթափման և 20-րդ դարավերջի Բաքվի ու Սումգայիթի հայերի ջարդերի միջազգային անպատժելիությունը 21-րդ դարում ծնեց նոր աշխարհաքաղաքական աղետ՝ Արցախի ամբողջական բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։ Սա բացահայտ ցեղասպանական գործողություն է, որն այսօր էլ անմիջականորեն սպառնում է Սյունիքի ու ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Մյուս պատմաիրավական ճշմարտությունն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը՝ որպես ագրեսիվ և հակամարդկային կազմավորում, չունի գոյության որևէ լեգիտիմ հիմք՚՚՚