Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Սիամական երկվորյակները չեն կարող բաժանվել

Սիամական երկվորյակները չեն կարող բաժանվել
20.10.2026 | 17:18

Դառը ժպիտ է առաջանում, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայ մարդիկ ոգևորվում Ադրբեջանի և Թուրքիայի թվացյալ կոնֆլիկտի լուրերից։

Մի հավատացեք այդ հեքիաթներին։

Ընթացիկ խնդիրներ, իհարկե, կարող են լինել, բայց այնքան միամիտ մի եղեք՝ հավատալու, թե հիմա այդ երկու երկրները կգժտվեն, մենք էլ շուտով ոտնատակ կտանք թուլացած Ադրբեջանին։

Այդպես չէ։

Օրերի ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը կշարունակեն լինել ռազմավարական դաշնակիցներ, քանի որ դրանք սիամական երկվորյակներ են և չեն կարող բաժանվել։

Դուք մտածեք, որ Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից։ Բացարձակ ոչ մի դաշնակից չունենք, եղածի հետ էլ թշնամացել ենք, ու դա Հայաստանի իշխանության հիմար քաղաքականության հետևանքն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ